«1in.am», 12.04.2011

2011 թ. ԶԼՄ-ների դեմ հարուցվել է 10 դատական հայց

«2011 թ. առաջին եռամսյակը աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու առումով. գրանցվել է դատական հայցերի 10 դեպք»,- ներկայացնելով 2011 թ.առաջին եռամյակի խոսքի ազատության վիճակի և լրատվամիջոցների խախտումների մասին զեկույցը` շեշտեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ըստ Մելիքյանի՝ դատական հայցերի ալիքը սկսվել է դեռ անցյալ տարվանից, այն բանից հետո, երբ ապաքրեականացվեց վիրավորանքի և զրպարտության մասին օրենքը:
Ըստ Մելիքյանի` օրենքի ապաքրեականացումը դրական փոփոխություն է, սակայն ընդունված օրենքը խիստ թերի է: «Ամենամեծ թերությունն այն է, որ տուգանքի շեմը շատ բարձր է: Տուգանքի վերին շեմը պետք է համադրելի լինի լրատվամիջոցի ֆինանսական վիճակին»,- շեշտում է Մելիքյանը: Այն, որ հայցերը պահանջում են ամենամեծ տուգանքը, ապացուցում է, որ քաղաքական ուժերը ցանկանում են հաշվեհարդար տեսնել ԶԼՄ-ների հետ: Մելիքյանը օրենքի այլ կարևոր թերություն է համարում զրպարտանքի և վիրավորանքի ոչ հստակ սահմանումը, ինչը տեղի է տալիս սուբյեկտիվ մեկնաբանության:

Տես` http://www.1in.am/arm/armenia_right_16032.html

Share