Զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումից հետո 29 դատական հայց է գրանցվել` ընդդեմ լրատվամիջոցների. Աշոտ Մելիքյան Զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումից հետո լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 29 դատական հայց, որոնցից 11-ը` 2011-ի երրորդ եռամսյակում, ըստ որում` որպես կանոն, մի քանի միլիոն դրամի հասնող փոխհատուցման պահանջով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ներկայացնելով հուլիս-սեպտեմբեր եռամսյակային զեկույցը` նա նշեց, որ […]
«Թերթ.am», 21.10.2011
Լրատվամիջոցներն իրենց անկախության համար իրենք պետք է պայքարեն. ԽԱՊԿ նախագահ «Հայաստանյան մի շարք թերթերի խմբագիրները շատ ճիշտ քայլ են կատարել` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված դրույթները և դրանց դատական կիրառումը համարելով հակասահմանադրական, և իշխանությունները պետք է շատ ուշադիր լինեն այդ դիմումին: Այն ոչ թե էմոցիաների վրա հիմնված փաստաթուղթ է, այլ շատ գործնական, որոշ լուծումներ պարունակող»,-հայտարարեց Խոսքի ազատության պաշտպնության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր […]
«azatutyun.am», 19.10.2011
Ութ խմբագիրներ պահանջում են դադարեցնել վիճարկվող օրենքի կիրառումը Հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմել է Սահմանադրական դատարան, հայաստանյան 8 թերթերի խմբագիրներ այսօր հայտարարություն են տարածել` կոչ անելով Սահմանադրական դատարանին մինչեւ վերջնական որոշում կայացնելը միջոցներ ձեռնարկել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով: […]