• Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • «Թեժ գիծ»
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • Հետադարձ կապ
  • AM
    • EN
    • RU
No Result
View All Result
Բաժանորդագրվել

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

«Ես կտրականապես դեմ եմ քո կարծիքին, բայց կյանքիս գնով կպաշտպանեմ այն արտահայտելու քո իրավունքը»
-ՎՈԼՏԵՐ
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական ​​գործեր
No Result
View All Result

ԽԱՊԿ/CPFE/КЗСС

Հայտարարություն (06.09.2012)

Սեպտեմբերի 7, 2012
in Հայտարարություններ

Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի` Գյումրի կատարած այցի ժամանակ երկրի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները տեղական ԶԼՄ-ների լրագրողներին հնարավորություն չտվեցին մասնակցելու Գյումրու Մոր եւ մանկան հիվանդանոցի շենքում կազմակերպված ճեպազրույցին։

Տեղի ունեցածի վերաբերյալ` ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պարզաբանումները համոզիչ չեն։ Դրանից կարելի է եզրակացնել, որ վարչությունն առանձնացնում է լրատվամիջոցների մի դաս, որի եթերում կամ էջերում ՀՀ նախագահի գործունեության լուսաբանումն ավելի ցանկալի է, քան մյուսների։ Այդ մոտեցումն առավել ցայտուն դրսեւորվեց հենց Գյումրիում, որտեղ գործում են բավական մեծ լսարան ունեցող տեղական ԶԼՄ-ներ։ Եվ դա այն դեպքում, որ Գյումրի այցելելիս նախագահը պետք է որ շահագրգռված լիներ հատկապես գյումրեցիների հետ հաղորդակցվելու։

Առհասարակ, նկատելի է, որ իշխանական վերնախավում չգրված մի կարգ է գործում,  ըստ որի` տեղեկատվության միջոցների հետ հարաբերվելիս նախապատվություն է տրվում արտասահմանյան ԶԼՄ-ներին, հետո` երեւանյան եւ համերկրային սփռում ունեցող մի քանի «ընտրյալ» հեռուստաընկերությունների, վերջում միայն՝ մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Սա չափազանց արատավոր երեւույթ է, հատկապես այն դեպքերում, երբ տեղեկությունները կամ ասելիքն ուղղված պետք է լինեն հենց «ընտրյալների» շրջանակից դուրս մնացած լրատվամիջոցների լսարաններին։ Պետական մարմինների այդ գործելակերպը ստեղծում է անարդար մրցակցային պայմաններ, խոչընդոտում է տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի ապահովմանը, ուստի կոչ ենք անում վերանայել այն։

Իսկ Գյումրու միջադեպի առնչությամբ` ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ակնկալում ենք ներողության հայցում այն բոլոր հավատարմագրված լրագրողներից, ովքեր հնարավորություն չստացան կատարելու մասնագիտական պարտքն իրենց համաքաղաքացիների նկատմամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԿ

06. 09. 2012  թ.

 

Պիտակներ. լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումլրագրողների իրավունքների խախտումլրագրողների հավատարմագրում

Հարակից Հոդվածներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 12, 2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 27, 2022
ԽԱՊԿ-ի հայցերն ընդդեմ պետական մարմինների
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 25, 2022

Հետևեք մեզ

Կարդալ նաև

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կատեգորիաներ

  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական Գործեր
Հասցե: 0010, Երեւան, Վարդանանց 2-րդ նրբանցք, շենք 8, 109 գրասենյակ
Հեռախոս: (37411) 533895, (37493) 107085
Էլ հասցե: info.cpfe@gmail.com

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

made by
Vecto Vecto
  • AM
    • EN
    • RU
  • Գլխավոր
  • Զեկույցներ
  • Հայտարարություններ
  • Հոդվածներ
  • Տեսանյութեր
  • Հետազոտություններ
    • ԶԼՄ-ների մոնիտորինգ
    • Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ
    • Դատական ​​գործերի մոնիտորինգ
    • Այլ հետազոտություններ
  • Գրքեր
  • Մենք ԶԼՄ-ներում
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Նպատակներ
    • Ծրագրեր
    • ԽԱՊԿ անդամները
  • Դոնորներ եւ գործընկերներ
  • Օրենսդրություն
  • «Թեժ գիծ»
  • Հետադարձ կապ

© 2018 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ