«News.am», 22.10.2012

Հուլիս-սեպտեմբերին լրագրողների իրավունքների խախտումների 16 դեպք է արձանագրվել

Այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին լրագրողների իրավունքների խախտումների 16 դեպք է արձանագրվել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը: Դրանցից մեկը ֆիզիկական բռնության դեպք է, 9-ը` ճնշումներ լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմմաբ, իսկ 6-ը՝ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ»։

Նրա խոսքով` այս տարվա  առանձնահատկությունն այն է, որ պակասել է լրատվամիջոցների դեմ ներկայացվող հայցերի քանակը: Օրինակ` եթե 2011թ լրատվամիջոցների նկատմամբ արձանագրվել էր 25 հայց, ապա այս տարվա 9 ամիսների ընթացքում`10 հայց:

Ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, սեպտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակ եւս լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները ավելացել են: Այս տարվա ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ արձանագրվել էլրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության մեկ, իսկ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 4 դեպք:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

http://news.am/arm/news/125706.html

Share