Արխիվ | Հունվար, 2013

«Media.am», 29.01.2013 թ.

Լրատվամիջոցների դեմ դատական հայցերը նվազել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հրապարակել է Հայաստանում լրատվամիջոցների իրավունքների խախտումների մասին տարեկան զեկույցը: Զեկույցի համաձայն՝ լրագրողների իրավունքների խախտումների մեծ մասը կատարվել է ընտրությունների շրջանում: «Ներքաղաքական կյանքում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների, հատկապես` ընտրությունների ընթացքում ձեւավորվող լարվածության մթնոլորտում ավելանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող խախտումները, սակայն նախորդ […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գրքի շնորհանդես

Գրքի շնորհանդես

Հունվարի 30-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կայացավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրատարակած «Պետությունը եւ տեղեկատվության հասանելիությունը» եռալեզու գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված են Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի՝ 2012 թվականին ԽԱՊԿ-ի կատարած մոնիտորինգի արդյունքները եւ վերլուծությունը։ Ծրագիրն իրականացվել է Հանուն ժողովրդավարության՝ ազգային հիմնադրամի (NED, ԱՄՆ) աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին պետական մարմինների կայքերի պատասխանատուները, լրագրողական կազմակերպությունների փորձագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Hetq.am», 29.01.2013

Առաջատար հեռուստաընկերությունները լուսաբանել են նախագահի 41 հնարավոր թեկնածուի գործունեություն Մինչ նախագահի թեկնածուների պաշտոնապես առաջադրվելը հայաստանյան 9 առաջատար հեռուստաընկերություն լուսաբանել է նախագահի 41 հնարավոր թեկնածուի գործունեություն: Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ որպես պատճառ նշելով քաղաքական դաշտում այն ժամանակ տիրող անորոշությունը: Լրատվամիջոցներով ամենից շատ լուսաբանված նախագահի 6 հնարավոր […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Azatutyun.am», 29.01.2013

«Քաղաքական գործիչներ-լրագրողներ հարաբերությունները մտնում են քաղաքակիրթ դաշտ» Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2012 թվականի տարեկան զեկույցի համաձայն, 2012 թվականի ընտրությունների ընդհանուր վիճակը շատ ավելի մեղմ էր, 2007, 2008 թվականների համեմատ, իսկ լրագրողների համար աշխատանքային դաշտը` ավելի բարենպաստ: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշում է, որ համաձայն իրենց դիտարկումների, ճնշումները լրագրողների եւ լրատվամիջոցների վրա ավելանում են, երբ սրվում […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«lragir.am», 29.01.2013

Մամուլի վիճակը Հայաստանում 2012-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2012-ի ընթացքում գրանցել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության չորս, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 37, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 23 դեպք: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, հատկապես ընտրությունների ընթացքում լարվածության մթնոլորտում մեծանում են լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները: 2012-ի խորհրդարանական և […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Panorama.am», 29.01.2013

Զեկույց. 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական իրավիճակը շատ ավելի մեղմ է եղել «2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական իրավիճակը շատ ավելի մեղմ էր, լրագրողների աշխատելու միջավայրն ավելի բարենպաստ էր, քան 2007, 2008 թվականների ընտրությունների ժամանակ: 2012 թվականին մեկ անգամ ևս հաստատվեց այն դիտարկումը, որ ընտրությունների ժամանակ ներքաղաքական մթնոլորոտը մի քիչ սրվում է, ավելանում են ճնշումները […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Tert.am», 29.01.2013

Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները 2012-ին նվազել են. Աշոտ Մելիքյան Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները 2012-ին նվազել են, և ավելացել են տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը: Հաշվետու տարում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 4 դեպք է գրանցվել, նրանց հանդեպ ճնշումները գործադրելու՝ 37 դեպք և տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման՝ 23 դեպք: Այս մասին […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Hetq.am», 29.01.2013

Լրագրողների դեմ բռնության 4 դեպք՝ 2012 թվականին. ԽԱՊԿ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» (ԽԱՊԿ) այսօր ներկայացրեց իր զեկույցը 2012 թվականին լրագրողների դեմ իրականացված ճնշումների, նրանց իրավունքների խախտման մասին: ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների գործունեությանը խոչընդոտելու 3 դեպք մայիսին անցկացված խորհդարանական ընտրությունների ընթացքում՝ ուղեկցված լրագրողի հանդեպ կիրառված բռնությամբ, ու ևս մեկ նմանօրինակ դեպք հաջորդող ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Հետաքրքրական […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն

Հունվարի 21-ին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրը, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումների ընթացքում խոչընդոտվեց լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Թեկնածուի հետ՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ապա նաեւ՝ Ավան վարչական շրջանի մշակույթի տանը կազմակերպված հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից զրկվեց «Yerkir.am» կայքի թղթակից Ագնեսա Խամոյանը, չնայած որ նա հավատարմագրված է եղել լուսաբանելու երկու հանդիպումներն էլ։
Առաջին դեպքը չէ, որ ՀՀ նախագահի մասնակցությամբ ծրագրված միջոցառումների ընթացքում խտրականություն է դրսեւորվում այս կամ այն լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ