«Panorama.am», 29.01.2013

Զեկույց. 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական իրավիճակը շատ ավելի մեղմ է եղել

«2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական իրավիճակը շատ ավելի մեղմ էր, լրագրողների աշխատելու միջավայրն ավելի բարենպաստ էր, քան 2007, 2008 թվականների ընտրությունների ժամանակ: 2012 թվականին մեկ անգամ ևս հաստատվեց այն դիտարկումը, որ ընտրությունների ժամանակ ներքաղաքական մթնոլորոտը մի քիչ սրվում է, ավելանում են ճնշումները լրագրողների, ԶԼՄ-ների վրա, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները»: Ասուլիսում ներկայացնելով «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» 2012 տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին, ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ըստ զեկույցի, նախորդ տարի գրանցվել է լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության միայն 4 դեպք (երեքը` խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մեկը` ՏԻՄ ընտրությունների): 2011-ին լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության հինգ դեպք է արձանագրվել: 2012-ին նվազել է լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների քանակը` 37 (2011-ին` 49 դեպք), սակայն ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը` 23 (2011-ին` 7 դեպք):

http://www.panorama.am/am/politics/2013/01/29/report/

Share