«Panorama.am», 17.07.2013

Զեկույց. Ապրիլ-հունիսին ավելացել են լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումները

Այս տարվա երկրորդ եռամսյակում ընդհանուր առմամբ նկատելիորեն ավելացել են լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումները` 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մասին լրագրողներին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկյացանելով «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» այս տարվա երկրորդ եռամսյակային զեկույցը (ապրիլ-հունիս):

Ըստ նրա` խախտումների թվի աճը պայմանավորված է մայիսն կայացած Երևանի ավագանու ընտրությունների հետ: 2013 թ. երկրորդ եռամսյակում արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 4 դեպք, ինչը մեկով ավելի է՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակն այս եռամսյակում հասավ 21-ի (սա 11-ով ավելի է՝ անցած տարվա նույն եռամսյակի համեմատությամբ)։
Լրագրողների գործունեության այս խմբի միջադեպերից 8-ը տեղի ունեցավ Երեւանի ավագանու ընտրությունների օրը` մայիսի 5-ին, իսկ 7-ը վիրավորանքի և զրպարտության հիմքերով նոր դատական գործեր են՝ ԶԼՄ-ների դեմ, մյուս 6-ն այլ բնույթի ճնշումներ են։ Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա այս տարվա երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է 3 դեպք, ինչը յոթով պակաս է` 2012 թ. երկրորդ եռամսյակի համեմատությամբ:

http://www.panorama.am/am/society/2013/07/17/a-meliqyan/

Share