«Araratnews.am». 16.10.2014թ.

20-100 ԱՄՆ դոլար` թվային հեռուստատեսության կցուրդների համար

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի` այսօր հրապարակված անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացին վերաբերող զեկույցի`թվային հեռուստատեսություն հասանելիության ապահովման համար անհրաժեշտ է թվային կցուրդների (srt-top-box) և անտենամալուխային սարքավորումների ներկրում ու դրանց վաճառքի կազմակերպում, սպառողներին տեխնիկական աջակցության ցուցաբերումև սպասարկման ծառայությունների մատուցում:

Թվային կցուրդների ընտրության հարցը առնչվում է եթերային թվային հեռուստատեսության սպառողների ճնշղ մեծամասնությանը: Այդ սարքերի ընտրությունը պետք է իրականացվի` հաշվի առնելով անհրաժեշտ և բավարար տեխնիկական չափանիշները:

Զեկույցի համաձայն` MPEG-4 ստանդարտի թվային կցուրդների գինը միջազգային շուկայում այսօր տատանվում է 20-100 ԱՄՆ դոլարի սահմաններում և ունի հետագա նվազման միտում:

http://araratnews.am/20-100-amn-dolar-thvayin-herustatesuthyan-kcurdneri-hamar/

Share