«Panorama.am». Տագնապ է առաջացնում իրավապահ մարմինների և դատական համակարգի համառությունը. Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց երրորդ եռամսյակի՝ հուլիս-սեպտեմբեր ամիսների զեկույցը, որն, ըստ նրա բավականին լարված է եղել:

«Տագնապ է առաջացնում իրավապահ մարմինների և դատական համակարգի համառությունը՝ ստիպելու լրատվամիջոցներին և լրագրողներին բացահայտել աղբյուրները»,-նշեց Մելիքյանը:

Անդրադառնալով լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի փոփոխություններին՝ բանախոսն առանձնացրեց երկու կարևոր նախաձեռնություն, որոնցից մեկը կառավարության կողմից հաստատված գովազդի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը, որը վերաբերում է հեռուստաընկերություններով գովազդի հեռարձակմանը:

Մելիքյանի ներկայացրած տվյալներն առավել մանրամասն՝ տեսանյութում:

http://www.panorama.am/am/society/2014/10/31/ashot-meliqyan/

Share