«Երկիր մեդիա». Հեռարձակման թվայնացման գործընթացի ճանապարհին խնդիրներն ավելի շատ են, քան լուծումները (տեսանյութ)

Դեռ 2006 թվականին Ժնեւի միջազգային համաժողովում Միջազգային հեռահաղորդակցության միության բոլոր երկրները համաձայնության եկան հեռուստատեսային հեռարձակումը թվայնացնելու վերաբերյալ: Պատկերի պարզություն, հեռուստածրագրերի լայն ընտրություն, օգտագործման դյուրինության, ահա այն, ինչ առաջարկում է հեռարձակման թվայնացված համակարգը, սակայն փորձագետ Աշոտ Մելիքյանը մտավախություն է հայտնում, որ այս գործընթացի չլուծված խնդիրները Հայաստանում ավելի շատ են, քան լուծվածները: Այս քննարկումն էլ հենց դրանց լուծումները գտնելու համար է: Նրա խոսքով, հարկավոր է հստակեցնել անապահով ընտանիքների համար ձեռք բերելիք սարքերի ճշգրիտ թիվը եւ դրանք բաշխելու եղանակը:

Անցումային գործընթացի ճանապարհին խնդիրները շատ են, լուծումներն էլ՝ դեռ ճանապարհին:

«Որքանով կհաջողվի այդ անցումային գործընթացը հարթ անցկացնել՝ կապրենք կտեսնենք»,- նշել է Աշոտ Մելիքյանը:

 http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=23605

Share