«1in.am». 9 ամսվա մեջ արձանագրվեցին լրագրողների նկատմամբ բռնության այնքան դեպքեր, ինչքան 2013-ին. Աշոտ Մելիքյան

Հայաստանում ինն ամիսների ընթացքում արձանագրվեցին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության այնքան դեպքեր, ինչքան 2013-ին էին արձանագրվել: Թեև 2013-ը ընտրությունների տարի էր՝ նախագահական, ավագանու, արձանագրվել էր ֆիզիկական բռնության յոթ դեպք: Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«2014-ը շատ առատ էր իշխանությունների՝ լրատվամիջոցների նկատմամբ տարբեր ատյանների ճնշումներով կամ այդպիսի ճնշումների փորձերով: Հիշենք, թե տարվա սկզբին ինչ խայտառակ օրինագիծ առաջ քաշվեց խորհրդարանում՝ ֆեյքերի մասին օրինագիծը, որը էլի ՀԿ-ների, լրատվամիջոցների հրապարակումների շնորհիվ մի կողմ դրվեց»,- հավելեց Աշոտ Մելիքյանը:

Ավելին՝ տեսանյութում:

http://www.1in.am/1516595.html

 

Share