«Ա1+». Լրագրողին տեղի-անտեղի ստիպում են բացահայտել աղբյուրը

Հայաստանում լրագրողը հայտնվել է մի իրավիճակում, երբ նրան  տեղի-անտեղի, դատական լծակներն օգտագործելով, կարող են ստիպել բացահայտել տեղեկատվական աղբյուրը։
«Իրավապահ մարմինները չարաշահում են իրենց դիրքը եւ ցանկացած կրիմինալ թեմայի շուրջ նրանք կարող են այդպիսի հարցում կատարել լրատվամիջոցին եւ լրագրողին՝ հորդորել բացահայտել տեղեկատվության աղբյուրը»,- նշում է «Խոսքի ազատության պաշտպանության պետական կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Փորձագետները պնդում են, որ դատարանը լրագրողին պետք է ստիպի աղբյուրը բացահայտել եզակի դեպքերում։ «Երկու դեպքում՝ կանխարգելման եւ միայն մեկ դեպքում՝ արդարացման պարագայում»,- ավելացնում է իրավապաշտան Արտակ Զեյնալյանը։

Ոլորտի մասնագետներին խնդիրը առավել մտահոգում է, քանի որ կա նախադեպ։ Դատարանը նախաքննական մարմնի հայցով նախորդ տարի երկու լրատվամիջոցի պարտադրել է բացահայտել աղբյուրը, երբ լուր է տպագրվել, թե Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը գիշերով կանգնեցրել է հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի մեքենան եւ շատ վառ լուսարձակների համար հարվածել ու զենքով սպառնացել է նրան ու նրա եղբորը:
«Այս պրոցեսը տարվել է Հրապարակ օրաթերթի եւ «ILur » կայքի դեմ։ Կայքը ոչ իրավաբանական, ոչ էլ ֆիզիկական անձ է, սա անհեթեթ պրոցես էր եւ այս անհեթեթ որոշման ձեռքը կրակն են ընկել քննիչները»,- ավելացնում է Աշոտ Մելիքյանը։

Այս գործընթացն ըստ նրա,  նոր մարտահրավեր է՝  լրատվամիջոցների ազատությունը խոչընդոտելու  համար։ Մանավանդ, որ առավել հաճախ աղբյուրը լրագրողին տեղեկատվությունը տրամադրում է իր անունը չհրապարակելու պայմանով։

http://www.a1plus.am/1380749.html

Share

, , , , , ,