Արխիվ | Հունիս, 2015

Լրագրողները պետք է համախմբվեն ու հակազդեն իրենց դեմ բռնություններին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ հունիսի 26-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «կլոր սեղան»-քննարկում «ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումները Հայաստանում. լրագրողական հանրության ու պետության արձագանքը» թեմայով: Մասնակցում էին լրագրողներ, մեդիա փորձագետներ, իրավապաշտպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«News.am». Հունիսի 23-ին լրագրողների դեմ բռնություններն իրենց ծավալով գերազանցեցին 2008 թվականը. Աշոտ Մելիքյան

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների դեմ ուղղված ոստիկանության գործողություններն աննախադեպ ճնշում էին նրանց նկատմամբ եւ իրենց ծավալով գերազանցեցին նույնիսկ 2008 թվականի ճնշումները: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Panorama.am». Արա Ղազարյանը լրագրողներին խորհուրդ է տալիս դիմել ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե

Իսկ որպես միասնական պայքարի ձև, քննարկմանը ներկա իրավաբան Արա Ղազարյանը խորհուրդ տվեց լրագրողներին դիմել Մարդու իրավունքների կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտե, «որն ավելի ազդեցիկ է քաղաքական առումով, քան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առավոտ». «Ամսի 23-ին նպատակաուղղված որս էր գնում լրագրողների նկատմամբ». Աշոտ Մելիքյան

«Կանաչ լույս է վառվում լրագրողների նկատմամբ ցանկացած խոչընդոտումների համար»,- այսօր Խոսքի ազատության պաշպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՀՀ-ում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների ոտնահարման թեմայով քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Newsbook.am». Ժամանակն է հակազդեցության ճակատ ստեղծելու. Աշոտ Մելիքյան

Նա հայտարարեց, որ ժամանակն է՝ լրագրողները հակազդեցության ճակատ կազմեն և հետևողական բարձրաձայնեն այն ամենի մասին, ինչը գիտեն բոլորը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Tert.am». Հունիսի 23-ի դեպքերն ավելի վտանգավոր են, քան օգոստոսյան դիվերսիաները. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների իրավունքների և պաշտպանության թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց, որ հունիսի 23-ին նպատակաուղղված որս էր գնում լրագրողների նկատմամբ, ինչն ավելի վտանգավոր է, քան ադրբեջանական կողմից անցած տարվա օգոստոսյան դիվերսիոն հարձակումները:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն

Հունիսի 23-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության ստորաբաժանումները, բիրտ ուժ կիրառելով, ցրել են մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում իրականացվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության են ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աբսուրդի թատրոն` ՀՀ դատախազության կատարմամբ

«Ա1+» հեռուստաընկերության թղթակից Մարինե Խաչատրյանի վրա հարձակման եւ նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով հարուցված քրեական գործը, չնայած բոլոր լավատեսական կանխատեսումներին, ավաղ, դեռ ոչ մի արդյունք չի տվել: Ասում ենք «դեռ», քանի որ հնարավոր չէ համակերպվել ՀՀ Հատուկ քննչական ծառայության` հանցակազմի բացակայության վերաբերյալ, մեղմ ասած, տարօրինակ որոշումների և ՀՀ դատախազության՝ էլ ավելի տարօրինակ «խաղի» հետ. վերջինս մի քանի անգամ վերացրեց այդ որոշումները և գործն ուղարկեց նոր քննության, բայց ի վերջո համաձայնեց Հատուկ քննչական ծառայության դիրքորոշման հետ` մերժելով տուժող լրագրողի ներկայացուցչի բողոքը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ