«News.am». Հունիսի 23-ին լրագրողների դեմ բռնություններն իրենց ծավալով գերազանցեցին 2008 թվականը. Աշոտ Մելիքյան

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների դեմ ուղղված ոստիկանության գործողություններն աննախադեպ ճնշում էին նրանց նկատմամբ եւ իրենց  ծավալով գերազանցեցին նույնիսկ 2008 թվականի ճնշումները:Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով, հունիսի 23-ին ոստիկանության գործողություններով Հայաստանը կորցրեց կիսաազատ ԶԼՄ-ներ ունեցող երկրների շարքն անցնելու հնարավորությունը։ Աշոտ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ նման դեպքերում լրագրողական հանրությունը պետք է համախմբվի ու իր բողոքի ձայնը բարձրացնի:

Նա նշեց, որ 2008-ին լրագրողների դեմ 18 բռնության դեպք է արձանագրվել, իսկ մինչ այս տարվա հունիսի 23-ը արձանագրվել էր չորս դեպք, մինչդեռ դրանից հետո 13 լրագրող ֆիզիկական բռնության է ենթարկվել:

«Ակնհայտ է աճը եւ ակնհայտ է անպատժելիությունը, կարծում եմ, որ այս իրադարձություններից հետո իշխանությունները չպետք  է զարմանան, երբ միջազգային կառույցները հետընթաց արձանագրեն իրենց զեկույցներում: Հայաստանը կորցրեց Freedom House-ի դասակարգման մեջ «կիսաազատ» ԶԼՄ-ներ ունեցող երկրների շարքն անցնելու հնարավորությունը, այնտեղ ընդամենը մեկ քայլ էր մնացել դրան հասնելուն»,-ասաց Մելիքյանը:

http://news.am/arm/news/273986.html

Share

, , ,