«Newsbook.am». Ժամանակն է հակազդեցության ճակատ ստեղծելու. Աշոտ Մելիքյան

Երևանի Կոնգրես հյուրանոցում կայացած լրագրողների իրավունքների և պաշտպանության թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադարձավ հունիսի 22-23-ի իրադարձությունների ժամանակ բռնության ենթարկված լրագրողներին: Նա հայտարարեց, որ ժամանակն է՝ լրագրողները հակազդեցության ճակատ կազմեն և հետևողական բարձրաձայնեն այն ամենի մասին, ինչը գիտեն բոլորը:

Մելիքյանի դիտարկմամբ` Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, որտեղ սովորական է դարձել լրագրողին բռնության ենթարկելն ու հանգիստ առաջ անցնելը: Պետությունն այս մթնոլորտը փոխելու կամ քայլեր ձեռնարկելու առումով անգործության է մատնված: Նա առաջարկում է լրագրողական հանրությանն իր դժգոհության և զայրութի ձայնն ավելի բարձր ու կազմակերպված հնչեցնել:

Ավելին՝ Մելիքյանը բավականին ուշագրավ վիճակագրություն ներկայացրեց՝ հայտարարելով, թե լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն այսօր ավելի շատ են, քան 2008-ին:

http://news-book.am/?p=60415/gamanakn+e+hakazdecutyan+chakat+stexcelu+ashot+meliqyan&l=am

Share

, , , , ,