«Armlur.am». Ֆորմալ առումով թվայնացման գործընթացի հետաձգման մեղավորը տրանսպորտի և կապի նախարարությունն է. Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացին և կարևորեց ընդունված օրինագիծը, որով այդ գործընթացը հետաձգվեց վեց ամսով:

Մելիքյանը հավելեց, որ մինչ այդ օրինագծի վերաբերյալ բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել պետական ամենաբարձր ատյանների ներկայացուցիչների հետ: «Ամեն ինչ լավ էր ընթանում մինչև հունիսի սկիզբը: Եվ մի առաջարկ եղավ իշխանությունների կողմից օրինագծի մի մասը օգտագործել, որը որ թվային հեռարձակման անցմանն էր միայն վերաբերվում: Դրանից հետո այդ քաղաքական որոշումն էլ փոխվեց», – նշեց Մելիքյանը:

Նրա խոսքով, ամբողջ այս գործընթացը ցույց տվեց մեր երկրի, պետության անկազմակերպ լինելը: «Մենք, եթե հարց տանք թե ով է պատասխանատու այս գործընթացի համար, այսքան ուսումնասիրելով գործընթացը և տեղյակ լինելով ամեն ինչից, ես չեմ կարող միանշանակ պատասխանել: Ֆորմալ առումով դա կապի և տրանսպորտի նախարարությունն է: Բայց եթե դիմում ենք կապի և տրանսպորտի նախարարություն` այնտեղից լսում ենք շատ տրամաբանական պատասխան, ինչ գործ ունի կապի և տրանսպորտային նախարարությունը օրենքի հետ: Կամ եթե գործ ունի, գործ ունի տեխնիկական մասի հետ»,- ասաց Մելիքյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

http://armlur.am/396385/

Share