«Yerevan Today». Հայաստանում լրագրողներին սկսել են շատ ծեծել. զեկույց

2015թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 5 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող և օպերատոր: Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին հերթական զեկույցը ներկայացնելիս լրագրողներին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նշում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումների այս ծավալն աննախադեպ է:

2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ֆիզիկական բռնության է ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակից: Եվս 10 լրագրող ու օպերատոր բախվել է այլ անօրինական խոչընդների:

«Այնպիսի տպավորություն էր, որ հրաման էր եղել մինիմումի հասցնել տեղեկատվական արտահոսքը: Եթե առաջ ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին տուժում, ապա այդ օրը ոչ մի խտրականություն չդրվեց»,- ասաց նա:

Այս տարվա առաջին կիսամյակում ԽԱՊԿ-ն արձանագրվել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների 34 դեպք և տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների 12 փաստ:

Այս տարվա առաջին կիսամյակում լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների 51 դեպք է գրանցվել, որը 7- ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվածներից:

Աշոտ Մելիքյանը եզրակացնում է. «Հարգանքը՝ խոսքի ազատության և լրատվամիջոցների հանդեպ, պակասել է, ինչը չի կարող չհանգեցնել միջազգային հանրության բացասական գնահատականների»:

http://yerevan.today/am/lurer/3969/hayastanum-lragroghnerin-sksel-en-shat-tsetsel-zekuyc%20-%20sthash.NEghZvQ2.dpuf

Share