Archive | August, 2015

«Չորրորդ իշխանություն». «Սա անբարոյականության գագաթնակետն է կայքի ղեկավարության կողմից». Ուշագրավ պատառիկ՝ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի զեկույցից

Երեկ Կոնգրես հյուրանոցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հերթական կլոր սեղանն էր հրավիրել` այս անգամ՝ «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայի շրջանակներում։ Զեկուցողը՝ մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանն էր, որը խոսեց հայկական լրատվական դաշտում հաճախակի դարձած գրագողության եւ հեղինակային իրավունքի խախտման դեպքերի մասին՝ ներկայացնելով այդ երկու երեւույթների նմանություններն ու […]

Read full story Comments { 0 }

«Առավոտ». Արա Ղազարյան. «Մտահոգիչ է, որ դատարաններում հեղինակային իրավունքի խախտման գործեր քիչ են հանդիպում»

Արա Ղազարյանի կարծիքով՝ եթե շատ դատական ակտեր լինեին, ապա ոլորտը կզարգանար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օգոստոսի 28-ին «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով կլոր սեղան քննարկում էր կազմակերպել: Կլոր սեղանի ընթացքում միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ դատարաններում հեղինակային իրավունքի խախտման գործեր քիչ են հանդիպում: […]

Read full story Comments { 0 }

«Առավոտ». Մեսրոպ Հարությունյան. «Հեղինակային իրավունքի պահպանմանումը անհատական խնդիր է»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օգոստոսի 28-ին «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով կլոր սեղան քննարկում էր կազմակերպել:

Read full story Comments { 0 }

«Քոփիփեյսթային» գործելաոճը խեղաթյուրում է լրատվական դաշտը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 28-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «կլոր սեղան»-քննարկում`«Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով:
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը, կարեւորելով թեմայի հրատապությունը, նշեց, որ նոր մեդիայի զարգացմանը զուգահեռ ԶԼՄ-ներում աննախադեպ չափերի է հասել գրագողությունը, հեղինակային իրավունքի խախտումները։

Read full story Comments { 0 }

«Ա1+». Փորձագետը հայտնվել է copy paste անողների թիրախում (տեսանյութ)

Գրագողությունն ու հեղինակային իրավունքի խախտումները լրատվական դաշտում առանձնապես չեն պակասում։ Անկախ մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանն անձամբ հայտնվել է copy paste անողների թիրախում։ «Իմ պատմվածքն իբրև լրատվական նյութ մեկը հրատարակել էր և իմ ծանոթներից մեկը պատահական տեսել էր։ Զանգեց, ես կարողացա ֆեյսբուքով գրել, կանխել դա»,-ասում է նա։ Սակայն չափազանց կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր լրատվամիջոց պատասխանատվությամբ մոտենա […]

Read full story Comments { 0 }

«Արմենպրես». Հեղինակային իրավունքների պաշտպանության հարցը մեծամասամբ անհատական հսկողության հարց է. մեդիա փորձագետ

Անկախ մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ ժամանակակից մեդիայում հեղինակային իրավունքների պաշտպանությունն անհատական հսկողության հարց է և մեծամասամբ ինքնակարգավորման մեխանիզմներով է լուծելի: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` նման կարծիք փորձագետը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած քննարկման ժամանակ, որի առանցքում «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեման էր: Նա նախևառաջ շեշտեց «գրագողություն» և «հեղինակային իրավունքի […]

Read full story Comments { 0 }

«News-book.am». 2005-2006 թվականներին լրագրողական աշխարհի բարոյականությունն այլ էր. քննարկում` հեղինակային իրավունքի մասին

Համացանցի զարգացմանը զուգընթաց` 90-ականներից մենք եկել ու հասել ենք մի վիճակի, երբ համացանցն իր հետ լուրջ մարտահրավերներ է բերել: Համացանցը հեղինակային իրավունքի և գրագողության առումով շատ մեծ հնարավորություններ է տալիս: «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը և հեղինակային իրավունքի պաշտպանություն»-ը թեմայով հրավիրված կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց անկախ մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ […]

Read full story Comments { 0 }

«Panorama.am». «Հեղինակային իրավունքի պահպանումն անհատական հսկողության խնդիր է». մեդիա փորձագետ

Ինտերնետի զարգացումն իր հետ ահռելի մարտահրավերներ է բերել. մի կողմից ապատեղեկատվություն, տեղեկատվական աղբ, մանիպուլյացիաներ, մյուս կողմից հեղինակային իրավունքի խախտումների, գրագողության հնարավորություններ: «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի կողմից կազմակերպված «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը և հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց անկախ մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանը: Խոսելով մասնավորապես հեղինակային իրավունքի խախտումների, […]

Read full story Comments { 0 }