«Ա1+». Փորձագետը հայտնվել է copy paste անողների թիրախում (տեսանյութ)

Գրագողությունն ու հեղինակային իրավունքի խախտումները լրատվական դաշտում առանձնապես չեն պակասում։ Անկախ մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանն անձամբ հայտնվել է copy paste անողների թիրախում։

«Իմ պատմվածքն իբրև լրատվական նյութ մեկը հրատարակել էր և իմ ծանոթներից մեկը պատահական տեսել էր։ Զանգեց, ես կարողացա ֆեյսբուքով գրել, կանխել դա»,-ասում է նա։

Սակայն չափազանց կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր լրատվամիջոց պատասխանատվությամբ մոտենա այս հարցին, որը շատ դեպքերում տեղի չի ունենում։

«Շատ հայտնի լրատվամիջոցներից մեկի խմբագիրն ասում էր. ախր հենց սա է խոսքի ազատությունը, որ ես կարող եմ ձեր նյութը վերցնել և աշխարհով մեկ տարածել։  Մի բան այդտեղ մնում էր ասել. խոսքի ազատությունը, երևի թե, չարժե պղծել այդ մոտեցումներով»,-իր հերթին նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նա վստահ է. ամեն մի լրատվամիջոց պետք է ինքնակարգավորվի։

«Եթե լրատվամիջոցի խմբագիրը, ղեկավարն ինքն իրեն, կոլեկտիվը հարգում է, ապա հրահանգ է տալիս։ Ասում է. մենք ենթարկվում ենք հեղինակային և հարակից իրավունքների մասին օրենքին, ղեկավարվում ենք լրագրողական էթիկայի նորմերով և copy paste-ը մեր մոտ չի անցնում»։

http://www.a1plus.am/1402587.html

Share

, , ,