«1in.am». Այս իրավիճակում մամուլն ավելի առողջ ուժ է, քան քաղաքական դաշտը. Աշոտ Մելիքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

-Պարոն Մելիքյան, քաղաքական ուժերը «թեժ աշուն» են խոստանում  և  առաջիկա  ժամանակներս  քաղաքական տարբեր իրադարձություններ են մեզ սպասվում:  Այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեք  հայաստանյան մամուլի դերն ու  ազդեցությունը սպասվող գործընթացներում և այդ ամենի լուսաբանման առումով ի՞նչ ակնկալիքներ ունեք:  

-Լինի թեժ աշուն, թե ցրտաշունչ ձմեռ՝ ԶԼՄ-ները մի կարևոր առաքելություն ունեն՝ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրեն իրենց լսարանին, թե ինչ է կատարվում երկրի ներսում և երկրից դուրս։ Ցավոք սրտի, այդ առաքելությունը կատարելի, մենք տեսնում ենք, որ լրատվամաիջոցներն ավելի շատ այն անձանց, խմբերին և ուժերին, որոնց կողմից որ ստեղծված են կամ հովանավորվում են և  սոցիալական այդ առաքելությունը երկրորդ պլան է մղվում։ Մեր լրատվական դաշտում սա ամենակարևոր և մտահոգիչ խնդիրն է։ Քանի որ լրատվամաիջոցները մեծ հաշվով բաժանված են տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների, ապա նրանք ավելի շատ այդ շահերն են սպասրակում և լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը հենց դրանով է զբաղված, մինչդեռ, իհարկե, գլխավորը պետք է լիներ հասարակական շահը և մանավանդ, երբ քաղաքական մթնոլորտը շիկանում է, ապա անհրաժեշտ է լինում առավել մատչելի բացատրել լսարանին կամ իրենց ընթերցողներին, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում  այս կամ այն քաղաքական ուժը, ինչ լուծումներ են նրանք առաջարկում, ինչին է դեմ մյուս քաղաքական ուժը և  այլն, բայց սրա փոխարեն մենք տեսնում ենք հաճախ նույնիսկ մանիպուլյատիվ աշխատանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

http://www.1in.am/2202165.html

Share