«Խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները». սեմինար-քննարկում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպում են սեմինար-փորձագիտական քննարկում՝ «Խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները» թեմայով։

Թեմայի հրատապությունը պայմանավորված է վերջին ամիսներին ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիայում ատելության խոսքի ու անհանդուրժողականության լայն տարածմամբ, այդ խնդրի լուծումները գտնելու անհրաժեշտությամբ։ Միջոցառմանը հրավիրված է փորձագետ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից։

Սեմինարը տեղի կունենա 2018 թ. նոյեմբերի 23-ին, ժամը 15։00-ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի (Երեւան, Իտալիայի փողոց, 1) «Բոլ ռում» սրահում։ Մասնակիցների գրանցումը՝ սկսած 14։30-ից։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ճեպազրույցը մամուլի համար տեղի կունենա 14։45-ին։

Միջոցառումը կազմակերպվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակի միջոցառումների շրջանակում։

Share