Մեր մասին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սկզբնապես գործել է իբրեւ հանձնաժողով, որը չգրանցված, անկախ կառույց էր: Հանձնաժողովը հիմնադրվել էր 1996 թվականին: Նրա գլխավոր գործառույթներն էին Հայաստանում խոսքի ազատության ոլորտի, անկախ ԶԼՄ-ների կայացման եւ զարգացման գործընթացի մոնիտորինգը, լրագրողների իրավունքների խախտումների փաստերին հետեւելն ու դրանց արձագանքելը: Այս աշխատանքների արդյունքներով Խոսքի ազատության պաշտպանության հանձնաժողովը պատրաստում եւ հրապարակում էր ամենամյա զեկույցներ: Բացի այս, հանձնաժողովի մի շարք անդամներ ներգրավված էին ԶԼՄ-ների ոլորտի օրենսդրության կատարելագործման՝ Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության եւ Հայաստանի «Ինտերնյուսի» նախաձեռնած եւ լրագրողներից ու իրավաբաններից կազմված աշխատանքային խմբում: Խումբը ուսումնասիրում էր Հայաստանի տեղեկատվական ոլորտի իրավական կարգավորման վիճակը ու նախապատրաստում միջազգային չափանիշներին համապատասխանող եւ անկախ ու պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների կայացմանն աջակցող օրենսդրական եւ այլ նորմատիվ փաստաթղթերի այլընտրանքային նախագծեր:
2003 թվականի հունվարի 16-ին հանձնաժողովի հիմքի վրա ստեղծվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը դարձավ առանձին իրավաբանական անձ՝ պաշտոնապես գրանցվելով իբրեւ հասարակական կազմակերպություն:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն  ավելի քան 60 հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ է:

«Թեժ գիծ»
Հարգելի գործընկերներ, եթե խախտվել են ձեր իրավունքները, զանգահարեք «Թեժ գծի» հեռախոսահամարներով`
(+37410) 53-38-95, (+37493) 10-70-85.
© 2010 | ք․Երևան, Մաշտոցի պող. 13 | հեռ՝ + 37410 533 895 | էլ–փոստ՝ info@khosq.am
Կայքը ստեղծվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և
Նիդեռլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։