2008 թվականից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կազմավորել է արագ արձագնքման խումբ, որում կոմիտեի անդամներից բացի ընդգրկված են նաեւ ներկայացուցիչներ գործընկեր կազմակերպություններից:
Արագ արձագանքման խումբը լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնություների մասին ահազանգեր ստանալու դեպքում մեկնում է միջադեպի վայր, տեղում պարզում հանգամանքները եւ իրակակացնում իրավիճակից բխող միջոցառումներ (դիմում է իրավապահ մարմիններին, հանդես է գալիս հայտարարությամբ եւ այլն):
Հարգելի գործընկերներ, եթե խախտվել են ձեր իրավունքները, զանգահարեք «Թեժ գծի» հեռախոսահամարներով`
Հեռ. 010 53 38 95, 093 10 70 85