Արխիվ | Հայտարարություն RSS feed for this section

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով փորձ է արվում հարցականի տակ դնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ Կառավարության հավանությանն արժանացած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ։ Ընդ որում՝ նախարարությունը, գործածելով երկխոսության պատրաստակամությանը ոչ հարիր «անհիմն մեղադրանքներ եւ ապատեղեկատվություն» բառակապակցությունը, հայտնում է, թե նշված օրինագիծը դրվել է հանրային քննարկման՝ e-draft.am կայքում, եւ մեզանից որեւէ առաջարկ չի ստացվել։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունն իր վերջին՝ նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին եւ հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։ Սա հերթական աղաղակող փաստն է, երբ իշխանությունը խիստ գաղտնի պայմաններում մշակում եւ խորհրդարան է ուղարկում կարեւոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու եւ նրանց հետ որեւէ քննարկում անցկացնելու։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում գտնվող բժշկական կենտրոնում հարձակում է կատարվել «Armday.am» լրատվական կայքի թղթակից Փայլակ Ֆահրադյանի վրա, խոչընդոտվել նրա օրինական մասնագիտական գործունեությունը։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան, Վանաձորում մասնագիտական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։ Նա, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրեւի պայմաններում քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր։ Նկարահանումներ կատարելու պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին ու խլել հեռախոսը։

Կարդալ ավելին

Մասնավոր մուլտիպլեքսորն այդպես էլ ի հայտ չի գալիս

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր՝ արդեն երկրորդ անգամ կազմակերպած մրցույթը։ Նույն ճակատագիրն ունեցավ անցած տարի անցկացված առաջին մրցույթը։ Սա նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, առայժմ պահպանելու է մենաշնորհ դիրքը եւ թելադրելու է իր պայմանները ոլորտում։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 4-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չկայացած է հայտարարել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր կազմակերպած մրցույթը՝ սահմանված ժամանակահատվածում (ս. թ. մայիսի 2-ից օգոստոսի 2-ը) դիմում չներկայացվելու հիմքով: Հիշեցնենք, որ նույն ճակատագրին էր արժանացել նաեւ անցյալ տարի անցկացված առաջին մրցույթը։

Կարդալ ավելին

Դատական հայցերի ալիք՝ ընդդեմ լրատվամիջոցների

Բավական է դատական տեղեկատվական համակարգում հավաքել «Sut.am» կայքի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ու «News.am» լրատվամիջոցի անունները եւ կտեսնեք, թե դրանց դեմ դատական հայցերի ինչ տարափ է տեղի ունեցել։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարի առաջ`2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, Երեւանի Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա «Սասնա ծռեր» խմբի հարձակումից հետո երկու շաբաթ տեւած դրամատիկ իրադարձությունները հասան գագաթնակետին։ Իշխանությունների ձեռնարկած գործողությունների արդյունքում զինյալները հանձնվեցին, իսկ շարունակական բնույթ կրող հակակառավարական բողոքի ցույցերը ճնշվեցին՝ արցունքաբեր գազի, ձայնալուսային նռնակների եւ այլ հատուկ միջոցների կիրառմամբ։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Մալաթիայի բաժնում որոշում է կայացվել մերժել Երեւանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, 7/46 ընտրատեղամասում «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին սպառնալիքներ եւ վիրավորանք հնչեցնելու դեպքով քրեական գործ հարուցելը։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական շարժումը ուժի կիրառմամբ ճնշելու երկրորդ տարին։

Երեւանի Բաղրամյան պողոտայում 2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները աննախադեպ դաժանություն ցուցաբերեցին նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Ֆիզիկական բռնության ենթարկվեցին տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, եւս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց ֆոտո եւ տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու, դրանց հիշողության սարքերն առգրավելու, նկարահանված կադրերը ոչնչացնելու եւ այլ միջոցներով։

Կարդալ ավելին