Արխիվ | Հայտարարություն RSS feed for this section

«Սարի թաղի» գործի նախաքննությունը դոփում է տեղո՞ւմ

Հունվարի 30-ին լրացավ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում եւ հարակից տարածքներում ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերով հարուցված քրեական գործի վեց ամիսը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները զուգորդվեցին ոստիկանության եւ նրա կողմից հովանավորվող անձանց կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու նրանց օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։

Կարդալ ավելին

Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները Հայաստանում եւ Վրաստանում

Թվային տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ու տարածման պայմաններում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում նորանոր մարտահրավերներ են ի հայտ գալիս։ Ընդ որում՝ խնդիրներն այնքան լուրջ են, որ պահանջում են ե՛ւ օրենսդրական, ե՛ւ կառավարման բարեփոխումներ, ինչպես նաեւ տեխնիկական նոր լուծումներ։ Այս առումով կարեւոր է նաեւ ուսումնասիրել միջազգային փորձը, այդ թվում՝ հարեւան Վրաստանի, որտեղ ավելի շուտ, քան Հայաստանում, պետական մակարդակով սկսել են զբաղվել անձնական տվյալների պաշտպանությամբ, դրա համար ստեղծել են անկախ մարմին, որն արդեն իսկ հասել է որոշակի հաջողությունների։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարզերում գործող հեռուստաընկերությունների վիճակը տագնապալի է. ի՞նչ լուծումներ են առաջարկվում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ նոյեմբերի 23-ին անցկացրեց «Հեռարձակման թվայնացումը եւ դրա հետ կապված մարտահրավերները մարզերում գործող հեռուստաընկերությունների համար» թեմայով «կլոր սեղան»։ Այս քննարկման հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ հոկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում անալոգային հեռարձակումն անջատելուց հետո 11 տեղական հեռուստաընկերություններ շատ արագ սկսեցին կորցնել իրենց լսարանն ու գովազդատուներին եւ հայտնվեցին փակման եզրին։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

P.S. Հյուրը Աշոտ Մելիքյանն է

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անցած շաբաթ` նոյեմբերի 3-ին, Հայաստանի մարզերում գործող 6 հեռուստաընկերությունների ղեկավարներ բաց նամակով դիմեցին ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին՝ հայտնելով, որ երկրում անալոգային հեռարձակումը անջատելուց հետո իրենք զրկվել են լսարանից եւ հայտնվել փակման եզրին։ Ընդհանուր առմամբ, այդ ճակատագիրը սպառնում է 11 հեռուստաընկերությունների։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցում թվային հեռարձակման. կառավարություն – քաղաքացիական հասարակություն համագործակցությունն այդպես էլ չկայացավ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հոկտեմբերի 18-ին կազմակերպեց «Անցում թվային հեռարձակման համակարգին. մարտահրավերներ, խնդիրներ եւ հնարավոր լուծումներ» թեմայով հանրային քննարկում:

Բացման խոսքում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ հոկտեմբերի 20-ից կմեկնարկի անալոգային հեռուստահեռարձակման անջատման գործընթացը, որով կավարտվի թվային հեռարձակման անցումը։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտման եւ սպառնալիքի 4 դեպք։ Ընդ որում՝ դրանցից երկուսը զուգորդվել են ֆիզիկական բռնությամբ։

Այսպես, սեպտեմբերի 17-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի 18 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը հարձակվել է «Armtimes.com»-ի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանի վրա, հարվածել տեսախցիկին եւ հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ