Արխիվ | Հրապարակումներ RSS feed for this section

Մասնավոր մուլտիպլեքսորն այդպես էլ ի հայտ չի գալիս

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր՝ արդեն երկրորդ անգամ կազմակերպած մրցույթը։ Նույն ճակատագիրն ունեցավ անցած տարի անցկացված առաջին մրցույթը։ Սա նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, առայժմ պահպանելու է մենաշնորհ դիրքը եւ թելադրելու է իր պայմանները ոլորտում։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 4-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չկայացած է հայտարարել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր կազմակերպած մրցույթը՝ սահմանված ժամանակահատվածում (ս. թ. մայիսի 2-ից օգոստոսի 2-ը) դիմում չներկայացվելու հիմքով: Հիշեցնենք, որ նույն ճակատագրին էր արժանացել նաեւ անցյալ տարի անցկացված առաջին մրցույթը։

Կարդալ ավելին

Դատական հայցերի ալիք՝ ընդդեմ լրատվամիջոցների

Բավական է դատական տեղեկատվական համակարգում հավաքել «Sut.am» կայքի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ու «News.am» լրատվամիջոցի անունները եւ կտեսնեք, թե դրանց դեմ դատական հայցերի ինչ տարափ է տեղի ունեցել։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարի առաջ`2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, Երեւանի Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա «Սասնա ծռեր» խմբի հարձակումից հետո երկու շաբաթ տեւած դրամատիկ իրադարձությունները հասան գագաթնակետին։ Իշխանությունների ձեռնարկած գործողությունների արդյունքում զինյալները հանձնվեցին, իսկ շարունակական բնույթ կրող հակակառավարական բողոքի ցույցերը ճնշվեցին՝ արցունքաբեր գազի, ձայնալուսային նռնակների եւ այլ հատուկ միջոցների կիրառմամբ։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Մալաթիայի բաժնում որոշում է կայացվել մերժել Երեւանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, 7/46 ընտրատեղամասում «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին սպառնալիքներ եւ վիրավորանք հնչեցնելու դեպքով քրեական գործ հարուցելը։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական շարժումը ուժի կիրառմամբ ճնշելու երկրորդ տարին։

Երեւանի Բաղրամյան պողոտայում 2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները աննախադեպ դաժանություն ցուցաբերեցին նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Ֆիզիկական բռնության ենթարկվեցին տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, եւս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց ֆոտո եւ տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու, դրանց հիշողության սարքերն առգրավելու, նկարահանված կադրերը ոչնչացնելու եւ այլ միջոցներով։

Կարդալ ավելին

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը այդպես էլ չքննեց Ռուբիկ Հակոբյանի վարքագիծը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նամակ է ստացել Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովից, որով տեղեկացվում էր, որ ԽԱՊԿ-ի դիմումը՝ կապված ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի՝ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ բռնություն կիրառելու հետ, «համարվում է մերժված»։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք։

Մասնավորապես, մայրաքաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, քաշքշել ու հարվածել նրան։ Իսկ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) բռնություն է կիրառվել «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Տաթև Խաչատրյանի նկատմամբ։

Կարդալ ավելին

Հայտարարություն

Երեկ՝ ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրությունների օրը արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 եւ տարատեսակ խոչընդոտումների ու ճնշումների 8 դեպք։

Այսպես, Երեւանի Կոնդ թաղամասի Ռուսթավելու 15 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ հարձակման են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը եւ «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը։ Այս տարածքում տեղակայված 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են «Armtimes.com»-ի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը, իսկ նույն թեկնածուի Նորագյուղում գտնվող շտաբին հարող տարածքում ճնշում են գործադրել «Newsbook.am» լրատվական կայքի թղթակից Արմինե Ավետիսյանի վրա. նրա ուղղությամբ քարեր են նետել, սպառնացել, թե նիզակով կխփեն։ «Newsbook.am»-ի մեկ այլ թղթակցի էլ՝ Քրիստինե Պողոսյանին, սպառնացել ու հայհոյել են Սարի թաղի 10/3 ընտրատեղամասում։

Կարդալ ավելին

Հատուկ քննչական ծառայությունը քննադատություն չի՞ ընկալում, թե՞ փորձում է դեմքը փրկել

Փետրվարի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ փետրվարի 1-ին հրապարակած «Սարի թաղի» գործի նախաքննությունը դոփում է տեղո՞ւմ» վերտառությամբ հոդվածին, որը հրապարակվել է կոմիտեի կայքում և արտատպվել մի շարք լրատվամիջոցներում («Aravot.am», «A1plus.am», «1in.am», «News.am» և այլն)։ ՀՔԾ-ի՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ապակողմնորոշում է հանրությանը» վերտառությամբ պատասխանը հրապարակվել է մասնավորապես «Hraparak.am», «Iravaban.net» և «Armlur.am» կայքերում։ Քանի որ դրանում տեղ են գտել մի շարք անհիմն դատողություններ և թյուր տեղեկություններ, անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ հստակեցումներ։

Կարդալ ավելին