Արխիվ | Հոդվածներ RSS feed for this section

Անալոգային հեռարձակումը շուտով կանջատվի, սակայն կարևոր խնդիրներ մնում են առկախ

Հայաստանում թվային հեռարձակման համակարգին անցնելու գործընթացը մոտենում է ավարտին։ Հոկտեմբերի 20-ից կմեկնարկի անալոգային հեռուստատեսային հեռարձակման անջատումը։ Այդ մասին իրազեկող տեսահոլովակներ են ցուցադրվում հանրապետական ու մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերում։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրագրողները պահանջում են պատասխանատվության ենթարկել բարձրաստիճան ոստիկաններին

Սեպտեմբերի 29-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու գործով դատական նիստը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումն ու բժշկական գաղտնիքի ապահովման անհրաժեշտությունը

Թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ առողջապահության ոլորտի մի շարք հիմնահարցեր՝ պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը և էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, հանրային կարևորության խնդիրների են վերածվել և հասարակության վերահսկողության կարիք ունեն: Խիստ արդիական է հատկապես պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքի պաշտպանությունը, ինչը օրենսդրական հստակ կարգավորում չունենալու պատճառով լիարժեքորեն չի ապահովվում:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Զրկանքների ու կորուստների հաշվին փորձում ենք գոյատևել…». մտահոգ է Ալավերդու հեռուստաընկերության տնօրենը

Այսօր յուրաքանչյուր մարզում միայն մեկ հեռուստաընկերություն ունի թվային հեռարձակման արտոնագիր: Նույն մարզում գործող մյուս հեռուստաընկերություններին 2015թ. դեկտեմբերի 18-ին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո հնարավորություն տրվեց շարունակել անալոգային հեռարձակումը մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալը կամ մինչեւ նոր մրցույթների անցկացումը։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրագրողական կազմակերպությունները նոր օրինագիծ կներկայացնեն Ազգային ժողով

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ստեղծած Փորձագիտական աշխատանքային խումբը, որում ընդգրկված են նաեւ Երեւանի մամուլի ակումբի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները, մշակել է «Հեռուստատեսության եվ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» նոր օրինագիծ, որի հիմնական նպատակը մասնավոր մուլտիպլեքսորների գործունեության ազատականացումն է եւ հեռարձակման ոլորտում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող խաղացողների բացառումը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսահսկման տվյալների օգտագործումը եւ անձնական կյանքի անձեռնմխելիությունը

Անձնական կյանքի գաղտնիության ապահովման խնդիրները ավելի ու ավելի հրատապ են դառնում փողոցային երթևեկությանը հետևող տեսա­խցիկների և հանրային ու մասնավոր տարածքներում անվտանգության համակարգերի լայն կիրառման, ինչպես նաև տեսախցիկներով սարքավորված բջջային հեռախոսների և սմարթֆոնների մասսայական տարածման պայմաններում: Չնայած եվրոպական պետությունների մեծամասնությունում կան գործող օրենսդրական ակտեր, որոնցով սահմանափակվում է այդ սարքավորումներով ստացված տվյալների օգտագործումը, ոչ բոլոր երկրներն են […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թվային կցուրդները հասնում են սպառողին. անալոգային հեռուստաընկերությունները տագնապի մեջ են

Պետությունը շարունակում է ներկրել ու բաժանել սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված ապակոդավորող սարքերը, որոնք թույլ կտան այս ընտանիքներին ընդունել թվային հեռուստաազդանշանները։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարզերում անալոգային հեռարձակողները գոյատեւման միջոցներ են փնտրում

2010 թվականին թվային հեռարձակման լիցենզիա չստացած մարզային հեռուստաընկերությունների ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, սակայն դրանով ամենեւին էլ բոլոր հարցերի պատասխանները չտրվեցին:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21 տուժած լրագրող ու օպերատոր… եւ ոչ մի մեղադրյալ

Տասը ամիս է անցել 2015 թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում եւ հարակից տարածքներում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների կողմից ֆիզիկական բռնություններ կիրառելու, նրանց օրինական մասնագիտական գործունեությունը զանգվածաբար խոչընդոտելու աղաղակող դեպքերից։ Այդ օրը տուժեցին տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցներ՝ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ։
Մայիսի 3-ին լրանում է այս քրեական գործի տասը ամիսը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի գրավոր հարցումներին ի պատասխան՝ ՀՔԾ-ից հայտնել են, որ հարցաքննվել են ԶԼՄ-ների 21 ներկայացուցիչներ, որոնցից 20-ը տուժող են ճանաչվել։ Բայց զավեշտալին այն է, որ այսքանից հետո ոչ մի մեղադրյալ կամ գոնե կասկածյալ չկա։

Կարդալ ավելին

Հեռարձակման թվայնացման գործընթացը չի ավարտվում. անապահով ընտանիքների մեծ մասը ապակոդավորող սարքեր դեռ չի ստացել

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2016 թ. հունվարի 1-ից երկրում պետք է անջատվեր անալոգային հեռուստահեռարձակումը և ամբողջական անցում կատարվեր թվայինին, սակայն տարիներ շարունակ ձգձգված այս գործընթացը երկարաձգվում է անորոշ ժամանակով։ Հիմա 2016-ի ապրիլն է, սակայն Հայաստանն այդպես էլ ամբողջական թվային հեռարձակման չի անցել։ Օրենքում այդ առումով որևէ փոփոխություն չի կատարվել, այսինքն՝ այսօր չանջատելով անալոգային հեռարձակումը՝ խախտվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը: Ոչինչ չէր խանգարում վերջնաժամկետը կրկին օրենսդրորեն հետաձգելուն, բայց դա չարվեց։ Փոխարենը բերվում են փաստարկներ, թե անալոգային հեռարձակումը չի անջատվում, որպեսզի չխախտվի անվճար ապակոդավորող սարքեր չստացած անապահով ընտանիքների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Բայց դա որեւէ քննադատության չի դիմանում, քանզի օրենքը պետք է համապատասխանի Սահմանադրությանը եւ երկուսի պահանջներն էլ իրականացվեն։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ