Արխիվ | Հրապարակումներ RSS feed for this section

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտման եւ սպառնալիքի 4 դեպք։ Ընդ որում՝ դրանցից երկուսը զուգորդվել են ֆիզիկական բռնությամբ։

Այսպես, սեպտեմբերի 17-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի 18 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը հարձակվել է «Armtimes.com»-ի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանի վրա, հարվածել տեսախցիկին եւ հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գովազդը հայաստանյան ԶԼՄ-ներում. շուկայական հարաբերություննե՞ր, թե կառավարվող ֆինանսական հոսքեր

Զանգվածային լրատվամիջոցների եկամտի հիմնական աղբյուրը համարվում է գովազդը։ Ինչպիսի՞ն է Հայաստանում ԶԼՄ-ների գովազդային շուկայի կառուցվածքը։ Մեդիա դաշտում գովազդն ինչպե՞ս է բաշխվում, որքանո՞վ է ազատ այս բիզնեսը, կա՞ն կենտրոնացման միտումներ և գերիշխող դիրք զբաղեցնողներ։ Վերոնշյալ հարցերը քննարկելու նպատակով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության աջակցությամբ սեպտեմբերի 29-ին անցկացրեց «Հայաստանյան ԶԼՄ-ների գովազդի շուկայի […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անալոգային հեռարձակումը շուտով կանջատվի, սակայն կարևոր խնդիրներ մնում են առկախ

Հայաստանում թվային հեռարձակման համակարգին անցնելու գործընթացը մոտենում է ավարտին։ Հոկտեմբերի 20-ից կմեկնարկի անալոգային հեռուստատեսային հեռարձակման անջատումը։ Այդ մասին իրազեկող տեսահոլովակներ են ցուցադրվում հանրապետական ու մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերում։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրագրողները պահանջում են պատասխանատվության ենթարկել բարձրաստիճան ոստիկաններին

Սեպտեմբերի 29-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու գործով դատական նիստը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումն ու բժշկական գաղտնիքի ապահովման անհրաժեշտությունը

Թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ առողջապահության ոլորտի մի շարք հիմնահարցեր՝ պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը և էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, հանրային կարևորության խնդիրների են վերածվել և հասարակության վերահսկողության կարիք ունեն: Խիստ արդիական է հատկապես պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքի պաշտպանությունը, ինչը օրենսդրական հստակ կարգավորում չունենալու պատճառով լիարժեքորեն չի ապահովվում:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Զրկանքների ու կորուստների հաշվին փորձում ենք գոյատևել…». մտահոգ է Ալավերդու հեռուստաընկերության տնօրենը

Այսօր յուրաքանչյուր մարզում միայն մեկ հեռուստաընկերություն ունի թվային հեռարձակման արտոնագիր: Նույն մարզում գործող մյուս հեռուստաընկերություններին 2015թ. դեկտեմբերի 18-ին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո հնարավորություն տրվեց շարունակել անալոգային հեռարձակումը մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալը կամ մինչեւ նոր մրցույթների անցկացումը։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակության, իշխանությունների ու հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանդես գալով ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա «Սասնա ծռեր» խմբի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթով, ներողություն խնդրեց լրագրողներից, որոնց նկատմամբ հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղում ցույցը ցրելու ընթացքում ոստիկանները ֆիզիկական բռնություն էին կիրառել, խոչընդոտել նրանց մասնագիտական օրինական գործունեությունը։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 29-ի երեկոյան Երեւանի Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելիս ոստիկանական ուժերը կրկին թիրախավորված հարձակում են գործել լրագրողների վրա։ Բիրտ ուժի կիրառման հետեւանքով տուժել են մեր գործընկերները. Հովհաննես Մովսիսյանը, Կարլեն Ասլանյանը և Գարիկ Հարությունյանը («Ազատություն» ռադիոկայան), Ռոբերտ Անանյանը և Տիգրան Բադալյանը («Ա1+»), Մարիամ Գրիգորյանը և Դավիթ Հարությունյանը («1in.am»), Գեւորգ Ղազարյանը (ազատ ֆոտոլրագրող), Հովիկ Գրիգորյանը («Panorama.am»), Աղվան Ասոյանը և Ալբերտ Գալստյանը («Արմենիա» հեռուստաընկերություն), Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը («Civilnet.am»), Մարութ Վանյանը («Lragir.am»)։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն

Հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել այդ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, եւ նա ձերբակալվել է։ Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրագրողական կազմակերպությունները նոր օրինագիծ կներկայացնեն Ազգային ժողով

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ստեղծած Փորձագիտական աշխատանքային խումբը, որում ընդգրկված են նաեւ Երեւանի մամուլի ակումբի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները, մշակել է «Հեռուստատեսության եվ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» նոր օրինագիծ, որի հիմնական նպատակը մասնավոր մուլտիպլեքսորների գործունեության ազատականացումն է եւ հեռարձակման ոլորտում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող խաղացողների բացառումը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ