Արխիվ | Մենք ԶԼՄ-ներում RSS feed for this section

«Ազատություն». Լրագրողական կազմակերպությունները ՀՔԾ-ին մեղադրում են դանդաղկոտության մեջ

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրումից հետո արդեն անցել է երկու ամիս, սպառվել է քրգործի նախաքննության համար սահմանված ժամկետը, սակայն մեղադրյալներ դեռ չկան։ Հատուկ քննչական ծառայությունը օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամանակ է խնդրել նախաքննությունը շարունակելու համար: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համարում է, որ պետական […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հանրային Ռադիո». Լրագրողական կազմակերպությունները պահանջ են ներկայացրել դատախազությանն ու ՀՔԾ- ին

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի դեպքերը շատ բան փոխեցին հայաստանյան լրատվադաշտի ազատության մասին գնահատումներում ու վարկանիշում: Freedom House-ի վերջին գնահատումներով` անցյալ տարի Հայաստանը 61 միավորով անազատ մամուլ ունեցողների ցանկի սկզբում էր: Բավական էր մեկ միավոր` անցնելու կիսաազատ լրատվությամբ երկրների շարքը: Հայաստանի լրատվադաշտի այս տարվա ցուցանիշերի ամփոփմանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խիստ մտահոգված է […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Newsbook». Ցինիկ պատասխանը հարցի լուծում չի կարող լինել. Աշոտ Մելիքյանը՝ Ոստիկանության պատասխանի մասին

Կարծում եմ` նման ցինիկ պատասխանը հարցի լուծում չի կարող լինել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Վերջինս նման գնահատական տվեց լրագրողի ներկայացրած փաստին, համաձայն որի` վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը մի հարցում էր ուղարկել Ոստիկանություն: Հաշվի առնելով, որ հունիսի 23-ին ուժային գործողություններում ամենաակտիվ դերակատարներից մեկը […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արմենպրես». Հունիսի 23­ին լրագրողների գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ քրեական գործի նախաքննությունը երկարաձգվել է

Բաղրամյան պողոտայում հունիսի 23­ին ոստիկանության կողմից ցույցը ցրելիս լրագրողների բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքի նախաքննությունը երկարաձգվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` նշելով, որ ուշի ուշով հետևում են գործի քննությանը: «Վերջերս լրացավ օրենքով նախատեսված երկու ամիսն այս գործը քննելու համար: Ժամկետը երկարաձգվեց, հետաքրքիր էր տեսնել, թե այդ ժամանակահատվածում ինչ գործողություններ […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա1+». Հունիսի 23-ի բռնություններից երկու ամիս անց էլ իրավապահները լռում են (տեսանյութ)

Արդեն լրացել է հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործի հարուցման երկու ամիսը։ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» հարցում է ուղարկել Հատուկ Քննչական Ծառայություն՝ պարզելու հետևյալ հարցերի պատասխանները՝ գործում ներգրավված քանի՞ լրագրող է հարցաքննվել, կա՞ արդյոք գործում ներգրավված կասկածյալ, քանի՞ քննիչ է վարում քրեական գործը և այլն։ ԽԱՊԿ նախագահ […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Չորրորդ իշխանություն». «Սա անբարոյականության գագաթնակետն է կայքի ղեկավարության կողմից». Ուշագրավ պատառիկ՝ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի զեկույցից

Երեկ Կոնգրես հյուրանոցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հերթական կլոր սեղանն էր հրավիրել` այս անգամ՝ «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայի շրջանակներում։ Զեկուցողը՝ մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանն էր, որը խոսեց հայկական լրատվական դաշտում հաճախակի դարձած գրագողության եւ հեղինակային իրավունքի խախտման դեպքերի մասին՝ ներկայացնելով այդ երկու երեւույթների նմանություններն ու […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առավոտ». Արա Ղազարյան. «Մտահոգիչ է, որ դատարաններում հեղինակային իրավունքի խախտման գործեր քիչ են հանդիպում»

Արա Ղազարյանի կարծիքով՝ եթե շատ դատական ակտեր լինեին, ապա ոլորտը կզարգանար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օգոստոսի 28-ին «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով կլոր սեղան քննարկում էր կազմակերպել: Կլոր սեղանի ընթացքում միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ դատարաններում հեղինակային իրավունքի խախտման գործեր քիչ են հանդիպում: […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առավոտ». Մեսրոպ Հարությունյան. «Հեղինակային իրավունքի պահպանմանումը անհատական խնդիր է»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օգոստոսի 28-ին «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով կլոր սեղան քննարկում էր կազմակերպել:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ա1+». Փորձագետը հայտնվել է copy paste անողների թիրախում (տեսանյութ)

Գրագողությունն ու հեղինակային իրավունքի խախտումները լրատվական դաշտում առանձնապես չեն պակասում։ Անկախ մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանն անձամբ հայտնվել է copy paste անողների թիրախում։ «Իմ պատմվածքն իբրև լրատվական նյութ մեկը հրատարակել էր և իմ ծանոթներից մեկը պատահական տեսել էր։ Զանգեց, ես կարողացա ֆեյսբուքով գրել, կանխել դա»,-ասում է նա։ Սակայն չափազանց կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր լրատվամիջոց պատասխանատվությամբ մոտենա […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արմենպրես». Հեղինակային իրավունքների պաշտպանության հարցը մեծամասամբ անհատական հսկողության հարց է. մեդիա փորձագետ

Անկախ մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ ժամանակակից մեդիայում հեղինակային իրավունքների պաշտպանությունն անհատական հսկողության հարց է և մեծամասամբ ինքնակարգավորման մեխանիզմներով է լուծելի: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` նման կարծիք փորձագետը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած քննարկման ժամանակ, որի առանցքում «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեման էր: Նա նախևառաջ շեշտեց «գրագողություն» և «հեղինակային իրավունքի […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ