Monitoring Categories Archives: Պետական մարմինների կայքերի մոնիտորինգ

Պետական կայքերի բովանդակության ստանդարտացումը և տեղեկատվական բացերը

2014 թվականի ապրիլի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի աջակցությամբ, իրականացրեց հերթական ծրագիրը, որը նախատեսում էր Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) պաշտոնական կայքերի մոնիտորինգ՝ նրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու համար: Սա դեռեւս 2011 թվականին սկսված գործունեության տրամաբանական շարունակությունն էր:
Մոնիտորինգի են ենթարկվել 44 ՊՄ-ների պաշտոնական կայքեր, որոնք բաժանված են երկու խմբի: Առաջինում ներառված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների եւ այլ գերատեսչությունների 34 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը (այսուհետ՝ մարզպետարանների կայքեր), որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» (ՏԿՀ) միասնական ցանցում:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի 2014 թ. մոնիտորինգի նախնական արդյունքները

2014 թվականի մայիսից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացնում է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգը՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Այսպիսի հետազոտություններ ԽԱՊԿ-ն անցկացնում է 2010 թվականից ի վեր։
Կայքերի դիտարկումն իրականացվել է 146 չափորոշիչով, որոնցից 120-ը բովանդակային են, իսկ 26-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա եւ հատուկ մշակված բանաձեւերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, որից հետո՝ հիմնական ցուցանիշը՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը: Այս գործակցի նվազման կարգով էլ ձեւավորվել է պետական կառույցների կայքերի վարկանիշային աղյուսակը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակի մասին՝ նրանց պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով)

2013 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգը: Ի տարբերություն նախորդ ուսումնասիրությունների, ներկա մոնիտորինգն իրականցվել է նոր մեթոդաբանությամբ, որը հիմնված է EXMO ավտոմատացված տեղեկատվական համակարգի (EXMO ԱՏՀ) վրա: Վերջինս մշակել եւ հաջողությամբ օգտագործում է մեր գործընկեր կազմակերպությունը՝ Սանկտ-Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (Институт развития свободы информации) եւ սիրով տրամադրել է ԽԱՊԿ-ին՝ Հայաստանում կիրառելու համար: ԽԱՊԿ-ն այդ մեթոդաբանությունը տեղայնացրել է: Այն մանրամասն ներկայացված է սույն զեկույցի համապատասխան բաժնում:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը՝ պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2013 թվականի մայիսի 1-ից օգոստոսի 15-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) իրականացրեց Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) պաշտոնական կայքերի մոնիտորինգ: Սա տրամաբանական շարունակությունն է վերջին երեք տարիներին ԽԱՊԿ-ի իրականացրած նմանատիպ գործունեության: Սակայն, ի տարբերություն նախորդ ուսումնասիրությունների, ներկա մոնիտորինգն իրականցվել է նոր մեթոդաբանությամբ, որը հիմնված է EXMO ավտոմատացված տեղեկատվական համակարգի (EXMO ԱՏՀ) վրա: Վերջինս մշակել է մեր գործընկեր կազմակերպությունը՝ Սանկտ-Պետերբուրգում գործող Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (Институт развития свободы информации) եւ սիրով տրամադրել է ԽԱՊԿ-ին՝ Հայասատանում կիրառելու համար:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը՝ պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2012 թ., տարեկան զեկույց

2012 թվականի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Հետազոտությունը կատարվեց երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:
Սույն հետազոտությունը 2011 թվականին ԽԱՊԿ-ի կատարած նույնանման աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Սակայն նախորդ մոնիտորինգների համեմատությամբ՝ 2012 թվականին ուսումնասիրված կայքերի քանակը զգալիորեն մեծացավ։ Եթե նախկինում հետազոտվել է 38 պետական մարմնի պաշտոնական կայք, ապա այժմ դրանց թիվը հասավ 52-ի։ Այս բոլորը դիտարկվել են միասնական մեթոդաբանությամբ, որը ներկայացված է սույն զեկույցի համապատասխան բաժնում։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը` պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2012 թ., փետրվար-ապրիլ

2012 թվականի փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 15-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) կայքերի հերթական մոնիտորինգը, որը շարունակությունն է 2010-ին եւ 2011-ին իրականացված համանման դիտարկումների:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը՝ պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2011 թ., տարեկան զեկույց

2011 թվականի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը (1-ին փուլ, փետրվար-ապրիլ, 2011 թ.)

Պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալներով Հակիրճ ամփոփում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2011 թ. փետրվար-ապրիլ ամիսներին իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը՝ պետական կառույցներից ստանալու պաշտոնական տեղեկատվություն՝ ելնելով անձնական եւ / կամ հասարակական շահերից: Տեղեկությունները, որոնք տնօրինում են պետական իշխանության մարմինները, հանրային սեփականություն են, […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվության մատչելիությունը

Ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների Սույն հետազոտության նպատակը պետական իշխանության մարմինների (այսուհետ՝ ՊՄ) տեղեկատվության մատչելիության ընթացիկ մակարդակի որոշումն է, այսինքն՝ պարզելը, թե դրանց պաշտոնական կայքերը որքանո՞վ են բավարարում հասարակության տեղեկատվական պահանջմունքները, եւ արդյո՞ք այդ կայքեր այցելելով յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, եւ արդյո՞ք օրենքով նախատեսված ողջ տեղեկատվությունն է տեղադրվում պաշտոնական կայքերում: Հետազոտությունն […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ