Հայաստանի տնտեսական և սոցիալական խնդիրները խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների մամուլի ասուլիսներում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ս. թ. փետրվարի 6-ից ապրիլի 29-ը իրականացրեց 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 կուսակցությունների ու դաշինքների մամուլի ասուլիսների դիտարկում (մոնիտորինգ)։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. փետրվարի 17-ին հրապարակած ցուցակի՝ այդ քաղաքական ուժերն են` «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը, «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը։

Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե քաղաքական ուժերի ներկայացուցիչների նախընտրական մամուլի ասուլիսներում ինչ մաս են կազմում երկրի տնտեսական ու սոցիալական խնդիրները և դրանց ինչ լուծումներ են առաջարկվում։ Դիտարկումը բաղկացած էր 3 փուլից, յուրաքանչյուրը՝ 27 օր. նախքան պաշտոնական քարոզարշավը, բուն արշավի ժամանակահատվածը, հետընտրական շրջանը։ Համապատասխանաբար՝ առաջին փուլը ներառում էր փետրվարի 6-ից մարտի 4-ը, երկրորդը՝  մարտի 5-ից 31-ը, երրորդը՝ ապրիլի 3-ից 29-ը։ Ուսումնասիրության 3 փուլերի տվյալների հիման վրա իրականացվել է համեմատական վերլուծություն։

Կարդալ ավելին

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկայի տեսքով այստեղ

Share