Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզարշավի ժամանակաշրջանում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության անվճար եւ վճարովի եթերաժամանակի դիտարկում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2015 թվականի նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 4-ը իրականացրեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզարշավի ընթացքում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին եթերաժամանակ տրամադրելիս հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության գործունեության դիտարկում:

Ժամանակաշրջանի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ ընտրությունների եւ հանրաքվեների մասին ՀՀ օրենսդրության համաձայն, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը քվեարկությունից 30 օր առաջ Ազգային ժողովի խմբակցություններին քարոզչության համար պետք է անվճար եւ վճարովի եթերաժամանակ հատկացնի: Հանրային հեռուստատեսությունում եւ հանրային ռադիոյում եթերաժամ տրամադրելու ժամանակացույցն ու կարգը սահմանվել են Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 29-ի №69-Ա որոշմամբ:

Դիտարկումը նպատակ ուներ. ա) հետազոտելու Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը՝ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին քարոզչության համար հավասար պայմաններ տրամադրելու ուղղությամբ բ) վեր հանելու քարոզչության ժամանակաշրջանում քաղաքական ուժերի ակտիվության մակարդակը:

Դիտարկման համար Կոմիտեն իրականացնում էր ինչպես Հանրային հեռուստատեսությամբ, այնպես էլ Հանրային ռադիոյով խորհրդարանական խմբակցությունների քարոզչական ելույթների տեսա եւ ձայնագրում, որպեսզի հետեւի քարոզարշավի համապատասխանությանը օրենքի եւ ՀԿՀ-ի որոշման պահանջներին, նաեւ՝ վերլուծի, թե քաղաքական ուժերն ինչպես են օգտագործել հանրային հեռարձակողի տրամադրած վճարովի եւ անվճար եթերաժամանակը:

Կարդալ ավելին

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկայի տեսքով այստեղ

Հարակից Հոդվածներ