Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը` պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2012 թ., փետրվար-ապրիլ 

2012 թվականի փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 15-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) կայքերի հերթական մոնիտորինգը, որը շարունակությունն է 2010-ին եւ 2011-ին իրականացված համանման դիտարկումների: Ինչպես արդեն նշվել է այդ հետազոտությունների վերլուծություններում, նպատակը պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելն է:

Մոնիտորինգի համար ՀՀ օրենսդրության մեջ որպես հիմնական ուղենիշ են ծառայել սահմանադրական դրույթները, որոնք երաշխավորում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը` պետական կառույցներից ստանալու պաշտոնական տեղեկատվություն՝ ելնելով անձնական եւ / կամ հասարակական շահերից, ինչպես նաեւ՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է հարաբերություններն այս ոլորտում: Տեղեկությունները, որոնք տնօրինում են պետական իշխանության մարմինները, հանրային սեփականություն են, հետեւաբար, ենթակա՝ ներկայացնելու հանրությանը, այդ թվում նաեւ՝ ինտերնետային կայքերի միջոցով: Այդ կայքերը երկրի քաղաքացիների համար պետք է ծառայեն որպես իշխանական կառույցների գործունեության մասին ամբողջական տեղեկատվության աղբյուր: Մոնիտորինգի արդյունքները տեսանելի են դարձնում, թե վերջիններիս որքանով է հաջողվում լուծել այս խնդիրը:

Միասնական մեթոդաբանությամբ (տե´ս սույն զեկույցի համապատասխան բաժնում) ուսումնասիրվել է պետական մարմինների 52 կայք, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի: Առաջին խմբում ներառված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր եւ այլ պետական  մարմինների 35 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկված են «Տարածքային կառավարման համակարգ» (ՏԿՀ) միասնական ցանցում (այսուհետ՝ մարզպետարանների կայքեր): Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը:

Այս բոլոր կայքերի գնահատման չափանիշներ դարձան հրապարակված տեղեկությունների քանակական եւ որակական բնութագրիչները, մասնավորապես.

  • պահանջված տեղեկության առկայությունը / բացակայությունը,
  • տեղեկության ամբողջականությունը,
  • hրատապությունը (օպերատիվությունը),
  • մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):

Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա եւ հատուկ մշակված բանաձեւերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, այնուհետեւ՝ վերջնական կշռի գործակիցը, որից հետո՝ հիմնական ցուցանիշը՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը: Այս գործակցի նվազման կարգով էլ ձեւավորվել է պետական կառույցների կայքերի վարկանիշը:

Հաշվի առնելով ստացված տվյալների համադրելիությունը՝ առաջին 2 խմբի` պետական կառավարման մարմինների (ՀՀ նախարարություններ, ՀՀ կառավարությանն առընթեր ու այլ պետական մարմիններ) եւ մարզպետարանների կայքերի համար կազմվել են տեղեկատվական թափանցիկության վարկանիշային առանձին աղյուսակներ: Վերը նշված երրորդ խմբի համար վարկանիշային աղյուսակ կազմված չէ, քանի որ այդ մարմինների գործառույթները, հետեւաբար նաեւ՝ մոնիտորինգի ընթացքում ստացված տվյալները համադրելի չեն:

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ