Մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանման ուսումնասիրության վերլուծություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2010 թվականի մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն  իրականացրել է մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների՝ հեռուստաեթերում լուսաբանման դիտարկում: Նպատակն էր՝ պարզել, թե մայրաքաղաքային եւ համերկրային սփռում ունեցող հեռուստաընկերությունները ինչ հետաքրքրություն են դրսեւորում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների ասուլիսների նկատմամբ, ըստ այդմ՝ որքանով են ապահովում հասարակական հնչողություն ունեցող այս կամ այն խնդրի վերաբերյալ տարբեր տեսակետների լուսաբանումը:

Հետազոտությունն իրականացվել է հաշվառելով տվյալ ասուլիսին ՀԸ-ների ներկայությունը եւ դիտարկելով այդ ՀԸ-ների եթերում դրա լուսաբանումը:

Հեռուստաընկերության ներկայությունը –    Դիտարկողը ներկա է եղել համապատասխան ասուլիսներին եւ հաշվառել ներկա ՀԸ-ներին:

Լուսաբանումը –  Դիտարկողը դիտել  է հեռուստաընկերությունների երեկոյան եթերի լուրերի հիմնական թողարկումները եւ ձեւաթղթի համապատասխան սյունակում նշում կատարել՝ հաշվառելով լուսաբանման ձեւը՝ «համր», սինխրոնով, սեփական կամ այլոց մեկնաբանությամբ, ինչպես նաեւ՝ արձանագրել է լուսաբանման բնույթը՝ դրական (+), բացասական (-), չեզոք (0):

Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել է հասարակական եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ 67 մամուլի ասուլիս, այդ թվում՝ բանավիճային (երբ մասնակիցները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են եղել):

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ