Արխիվ | Մոնիտորինգ

ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՄԲ` ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

2012 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, իրականացրեց ԶԼՄ-ների ներգրավվածությամբ` վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական գործերի մոնիտորինգ: Մշտադիտարկման նպատակն էր պարզել, թե ինչպես է զարգանում դատական պրակտիկան` 2010 թ. մայիսի 18-ից ի վեր, երբ օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված` ՀՕ-97-Ն ՀՀ օրենքով փոփոխություններ կատարվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ («Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը») հոդվածում եւ օրենսգիրքը լրացվեց 1087.1-րդ հոդվածով, որով սահմանվեցին պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը՝ պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2012 թ., տարեկան զեկույց

2012 թվականի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Հետազոտությունը կատարվեց երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:
Սույն հետազոտությունը 2011 թվականին ԽԱՊԿ-ի կատարած նույնանման աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Սակայն նախորդ մոնիտորինգների համեմատությամբ՝ 2012 թվականին ուսումնասիրված կայքերի քանակը զգալիորեն մեծացավ։ Եթե նախկինում հետազոտվել է 38 պետական մարմնի պաշտոնական կայք, ապա այժմ դրանց թիվը հասավ 52-ի։ Այս բոլորը դիտարկվել են միասնական մեթոդաբանությամբ, որը ներկայացված է սույն զեկույցի համապատասխան բաժնում։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը` պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2012 թ., փետրվար-ապրիլ

2012 թվականի փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 15-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) կայքերի հերթական մոնիտորինգը, որը շարունակությունն է 2010-ին եւ 2011-ին իրականացված համանման դիտարկումների:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան հեռուստաեթերում քաղաքական ուժերի մամուլի ասուլիսների լուսաբանման մոնիտորինգ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2012 թվականի փետրվարի 15-ից մինչեւ մայիսի 4-ը (ներառյալ) իրականացրեց երեւանյան մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների՝ հեռուստաեթերում լուսաբանման դիտարկում (մոնիտորինգ):
Նպատակն էր` պարզել, թե 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում մայրաքաղաքային եւ համերկրային սփռում ունեցող հեռուստաընկերություններն (ՀԸ-ներ) ինչ հետաքրքրություն են դրսեւորելու ընտրություններին մասնակցող, որոշ դեպքերում նաեւ` չմասնակցող, բայց հանրությանն ասելիք ունեցող տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասուլիսների նկատմամբ։ Ուշադրության է արժանացել նաեւ այն, թե ՀԸ-ները որքանով համարժեք են լուսաբանել այդ ասուլիսները եւ ընտրողներին անաչառորեն ներկայացրել նախընտրական ծրագրերն ու ուղերձները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասուլիսներից զատ` դիտարկվել են նաեւ հասարակական գործիչների (ՀԿ-ների ղեկավարներ, փորձագետներ, վերլուծաբաններ) այն ասուլիսները, որոնց թեման առնչվել է ընտրություններին։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը՝ պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքներով

2011 թ., տարեկան զեկույց

2011 թվականի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց Հայաստանի պետական մարմինների (ՊՄ) կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը (1-ին փուլ, փետրվար-ապրիլ, 2011 թ.)

Պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալներով Հակիրճ ամփոփում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2011 թ. փետրվար-ապրիլ ամիսներին իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը՝ պետական կառույցներից ստանալու պաշտոնական տեղեկատվություն՝ ելնելով անձնական եւ / կամ հասարակական շահերից: Տեղեկությունները, որոնք տնօրինում են պետական իշխանության մարմինները, հանրային սեփականություն են, […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական մարմինների տեղեկատվության մատչելիությունը

Ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների Սույն հետազոտության նպատակը պետական իշխանության մարմինների (այսուհետ՝ ՊՄ) տեղեկատվության մատչելիության ընթացիկ մակարդակի որոշումն է, այսինքն՝ պարզելը, թե դրանց պաշտոնական կայքերը որքանո՞վ են բավարարում հասարակության տեղեկատվական պահանջմունքները, եւ արդյո՞ք այդ կայքեր այցելելով յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, եւ արդյո՞ք օրենքով նախատեսված ողջ տեղեկատվությունն է տեղադրվում պաշտոնական կայքերում: Հետազոտությունն […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանման ուսումնասիրության վերլուծություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2010 թվականի մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն  իրականացրել է մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների՝ հեռուստաեթերում լուսաբանման դիտարկում: Նպատակն էր՝ պարզել, թե մայրաքաղաքային եւ համերկրային սփռում ունեցող հեռուստաընկերությունները ինչ հետաքրքրություն են դրսեւորում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների ասուլիսների նկատմամբ, ըստ այդմ՝ որքանով են ապահովում հասարակական հնչողություն ունեցող այս կամ […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարզային լրատվամիջոցներ. իրավիճակ, խնդիրներ, ակնկալիքներ

Եռամյա մոնիտորինգի արդյունքներով 2009 թվականին Հայաստանի ԶԼՄ-ների ղեկավարների ու աշխատակիցների շրջանում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) անցկացրած փորձագիտական հարցման ժամանակ հատկապես մարզային լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ, գնահատելով իրենց ԶԼՄ-ում բազմակարծության վիճակը տարբեր մակարդակի ընտրությունների շրջանում եւ ընտրություններից դուրս, իրենք իրենց բարձր միավորներ էին շնորհում (ինքնագնահատումը կատարվում էր 10 բալանոց համակարգով)՝ ընդսմին, հաճախ ի հավելումն հնչում էր […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարզային ԶԼՄ-ների մոնիտորինգ – 2008

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Հանրային շահերի պաշտպանություն` տարածաշրջանային ԶԼՄ-ների եւ ժուռնալիստական կազմակերպությունների գործունեության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում 2008 թվականի հունվարից մինչեւ 2008 թվականի սեպտեմբերն իրականացրել է 6 մարզերի լրատվամիջոցների մոնիտորինգ: Մոնիտորինգն ընդգրկել է Արմավիրի «ԱԼՏ», Գավառի «Քյավառ», Սեւանի «STV1», Վանաձորի «Լոռի», Ալավերդու «Անկյուն գումարած 3», Գյումրիի «Ցայգ» եւ «Գալա», Գորիսի «Լաստ», Կապանի «Սոսի» եւ Նոյեմբերյանի […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ