2015 թվականի առաջին կիսամյակի զեկույց

2015 թվականի առաջին կիսամյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար չափազանց բարդ եւ լարված ժամանակաշրջան էր։ Նրանք ստիպված են եղել աշխատել խիստ անբարենպաստ պայմաններում, բախվելով իրենց նկատմամբ կիրառված բազմաթիվ ֆիզիկական բռնությունների, օրինական մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ սահմանափակումների։ Ընդ որում, ինչպես եւ նախկինում, այս բարդությունները հիմնականում իշխանական տարբեր ատյանների, այդ թվում՝ իրավապահ մարմինների գործողությունների արդյունք էին։

Լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումները գագաթնակետին հասան հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարներին ցրելիս ոստիկանական ուժերը որպես թիրախ ընտրեցին նաեւ ԶԼՄ-ների թղթակիցներին ու օպերատորներին։

Այդ օրը ֆիզիկական բռնության է ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակից։ ԶԼՄ-ների 7 ներկայացուցիչներ էլ հարձակման թիրախ են դարձել նախորդ ամիսներին տեղի ունեցած 4 միջադեպերի ժամանակ։ Այսպիսով, առաջին կիսամյակում արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 5 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող եւ օպերատոր։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումների այս ծավալն աննախադեպ է։ Այն գերազանցում է նույնիսկ 2008 թվականի համապատասխան ցուցանիշը (տուժած 18 լրագրող)՝ ներառյալ մարտի 1-ի դեպքերը։

Բոլոր մանրամասները՝ ստորեւ։

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ