2014 թ. առաջին կիսամյակի զեկույց

Համառոտ ամփոփում

2014թ. առաջին կիսամյակը իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատության սահմանափակման փորձերի եւ ԶԼՄ-ների վրա կոշտ ճնշումների ժամանակաշրջան էր:

Հետեւելով  խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին եւ ուսումնասիրելով ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության պայմանները, ԽԱՊԿ-ն շարունակում է արձանագրել նրանց իրավունքների խախտումների դեպքերը: Այդպիսի փաստերի ընդհանուր թիվը, 2013թ. առաջին կիսամյակի համեմատ, 2014-ին նվազել է՝ 46 եւ 44: Այսուհանդերձ, այս կիսամյակի տվյալները եւս չեն կարող տագնապ չհարուցել. 2014-ի առաջին 6 ամիսներին ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 5 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 29 փաստ, տեղեկատվության ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 10 դեպք:

Առաջին կիսամյակում տարբեր դատարաններում վարույթ է ընդունվել ԶԼՄ-ների գործունեությանն առնչվող 12 նոր հայց: Դրանցից 8-ը վերաբերում է վիրավորանքին եւ զրպարտությանը, 3-ը՝ հեղինակային իրավունքի պաշտպանությանը, 1-ը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն:

Բոլոր մանրամասները՝ ստորեւ։

Կարդալ ավելին։

Share

No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն