2013 թ. առաջին եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ

ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույց

(հունվար-մարտ, 2013 թ.)

 Համառոտ ամփոփում

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետամուտ է հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեությանն առնչվող պայմաններին, իրադարձություններին ու խնդիրներին եւ հանրությանն է ներկայացնում եռամսյակային ու տարեկան զեկույցներ` Հայաստանում խոսքի ազատության վիճակի, ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Զեկույցներում ներառվում են ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, վերջիններիս առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ քաղաքական գործոնների եւ տնտեսական միջավայրի ազդեցությունները լրատվամիջոցների վրա:

2013 թվականի առաջին եռամսյակը ներառում էր ՀՀ նախագահի ընտրությունները, ուստի քաղաքական գործոնների ազդեցության առումով` ուշադրության կենտրոնում էին լրատվամիջոցներին առնչվող թե´ նախընտրական եւ թե´ հենց ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները։

ԽԱՊԿ-ն բազմիցս արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում, երբ սրվում է  ներքաղաքական իրավիճակը, ավելանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումները։ Այս օրինաչափությունը հաստատվեց նաեւ 2013 թվականի նախագահական ընտրություններին։ Հենց այդ օրը՝ փետրվարի 18-ին արձանագրվեց 5 միջադեպ, որոնցից 2-ը ֆիզիկական բռնություն էր լրագրողների նկատմամբ, իսկ 3-ը՝ ճնշում։ Եվս մեկ միջադեպ տեղի ունեցավ քարոզարշավի առաջին իսկ օրը, որը հաշվառել ենք որպես տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։ Ներքաղաքական կյանքի այս ֆոնին 2013 թ. առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նկատելիորեն ավելացան ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումները. արձանագրվեց 13 այդպիսի միջադեպ։ Ի դեպ, սրանցից 6-ը լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործեր են։ Իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները 3-ն են։

Բոլոր մանրամասները՝ ստորեւ։

Կարդալ ավելին

 

Share

No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն