Tag Archives | Ասուլիսների լուսաբանում

Հայաստանյան հեռուստաեթերում քաղաքական ուժերի մամուլի ասուլիսների լուսաբանման մոնիտորինգ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2012 թվականի փետրվարի 15-ից մինչեւ մայիսի 4-ը (ներառյալ) իրականացրեց երեւանյան մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների՝ հեռուստաեթերում լուսաբանման դիտարկում (մոնիտորինգ):
Նպատակն էր` պարզել, թե 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում մայրաքաղաքային եւ համերկրային սփռում ունեցող հեռուստաընկերություններն (ՀԸ-ներ) ինչ հետաքրքրություն են դրսեւորելու ընտրություններին մասնակցող, որոշ դեպքերում նաեւ` չմասնակցող, բայց հանրությանն ասելիք ունեցող տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասուլիսների նկատմամբ։ Ուշադրության է արժանացել նաեւ այն, թե ՀԸ-ները որքանով համարժեք են լուսաբանել այդ ասուլիսները եւ ընտրողներին անաչառորեն ներկայացրել նախընտրական ծրագրերն ու ուղերձները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասուլիսներից զատ` դիտարկվել են նաեւ հասարակական գործիչների (ՀԿ-ների ղեկավարներ, փորձագետներ, վերլուծաբաններ) այն ասուլիսները, որոնց թեման առնչվել է ընտրություններին։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանման ուսումնասիրության վերլուծություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2010 թվականի մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն  իրականացրել է մամուլի ակումբներում քաղաքական եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների՝ հեռուստաեթերում լուսաբանման դիտարկում: Նպատակն էր՝ պարզել, թե մայրաքաղաքային եւ համերկրային սփռում ունեցող հեռուստաընկերությունները ինչ հետաքրքրություն են դրսեւորում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների ասուլիսների նկատմամբ, ըստ այդմ՝ որքանով են ապահովում հասարակական հնչողություն ունեցող այս կամ […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ահա այսպիսի բազմակարծություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արդեն 5 ամիս իրականացնում է մայրաքաղաքի տարբեր մամուլի ակումբներում հասարակական-քաղաքական գործիչների ասուլիսների՝ հեռուստալուսաբանումների մոնիտորինգ: Այդ ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն մանրամասն վերլուծությունից հետո, սակայն վերջին ժամանակաշրջանի կարեւորագույն իրադարձության՝ Հայ-ռուսական համաձայնագրերի վերաբերյալ տարբեր գործիչների ասուլիսների լուսաբանումն այնքան բնորոշ ընդանուր միտումներ դրսեւորեց, որ հարկ համարեցինք դրան անդրադառնալ այժմ: Եվ այսպես, օգոստոսի 19-21-ը կայացավ ՌԴ նախագահ […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ