Tag Archives | Բռնություն

Լրագրողները պետք է համախմբվեն ու հակազդեն իրենց դեմ բռնություններին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ հունիսի 26-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպեց «կլոր սեղան»-քննարկում «ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումները Հայաստանում. լրագրողական հանրության ու պետության արձագանքը» թեմայով: Մասնակցում էին լրագրողներ, մեդիա փորձագետներ, իրավապաշտպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Panorama.am». Արա Ղազարյանը լրագրողներին խորհուրդ է տալիս դիմել ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե

Իսկ որպես միասնական պայքարի ձև, քննարկմանը ներկա իրավաբան Արա Ղազարյանը խորհուրդ տվեց լրագրողներին դիմել Մարդու իրավունքների կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտե, «որն ավելի ազդեցիկ է քաղաքական առումով, քան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առավոտ». «Ամսի 23-ին նպատակաուղղված որս էր գնում լրագրողների նկատմամբ». Աշոտ Մելիքյան

«Կանաչ լույս է վառվում լրագրողների նկատմամբ ցանկացած խոչընդոտումների համար»,- այսօր Խոսքի ազատության պաշպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՀՀ-ում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների ոտնահարման թեմայով քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Newsbook.am». Ժամանակն է հակազդեցության ճակատ ստեղծելու. Աշոտ Մելիքյան

Նա հայտարարեց, որ ժամանակն է՝ լրագրողները հակազդեցության ճակատ կազմեն և հետևողական բարձրաձայնեն այն ամենի մասին, ինչը գիտեն բոլորը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Tert.am». Հունիսի 23-ի դեպքերն ավելի վտանգավոր են, քան օգոստոսյան դիվերսիաները. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների իրավունքների և պաշտպանության թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց, որ հունիսի 23-ին նպատակաուղղված որս էր գնում լրագրողների նկատմամբ, ինչն ավելի վտանգավոր է, քան ադրբեջանական կողմից անցած տարվա օգոստոսյան դիվերսիոն հարձակումները:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն

Հունիսի 23-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության ստորաբաժանումները, բիրտ ուժ կիրառելով, ցրել են մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում իրականացվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության են ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Nyut.am». «Ամեն տեղից վեր կացողը հարկ է համարում լրագրողին խորհուրդ կամ ուղղություն ցույց տալ». Աշոտ Մելիքյան

Մելիքյանը նշեց, որ անցյալ տարի գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 9, իսկ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում՝ 3 դեպք. «Շատ վատ միտում է այն, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերից որևէ մեկը չի բացահայտվել մինչև վերջ և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Չորրորդ իշխանություն». Արդյոք մեզանում ԶԼՄ-ներն ու լրագրողները ազատ ու անկաշկա՞նդ են գործում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը` գնահատելով իրավապահների անտարբերությունը, մեզ ասաց. «Ես համոզված եմ, որ այդ միջադեպը պետք է արժանանար իրավապահների ուշադրությանը նույնիսկ այն պարագայում, երբ լրագրողները հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել»:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն

Ապրիլի 22-ին, ժամը 14։00-ի սահմաններում Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները բռնություն են կիրառել եւ խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներ Սիսակ Գաբրիելյանի եւ Ռոբերտ Անանյանի աշխատանքը։ Վերջիններս այստեղ էին եկել՝ «System of a Down» ռոք խմբի անդամներին նկարելու։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ