Tag Archives | ԳԱԼԱ

«ԳԱԼԱ»-ն՝ ընդդեմ հարկային տեսչության. 11-ամյա գործն այս անգամ կքննվի քրեական տիրույթում

Վարչական դատարանը որոշում է կայացրել նոր քննության առնել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի գործը՝ ընդդեմ Գյումրու հարկային տեսչության։ Այս գործը 11-ամյա պատմություն ունի։  ՀՀ վարչական դատարանում կրկին քննելու որոշումը կայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2017 թ. մայիսի 4-ի վճռից ու 2018-ի ապրիլի 7-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում վճռի բեկանումից հետո։

«ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչ Կարեն Թումանյանը հակընդդեմ հայցով վարչական դատարանում պահանջում է անվավեր ճանաչել հարկային մարմինների կողմից 2007 թվականին 25 միլիոն 212 հազար700  դրամի ակտը (փաստացի հեռուստաընկերության հիմնադրից գանձվել է 25.116.700 ՀՀ դրամ)։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք վարչական ակտը հիմնավոր էր։  Ընդ  որում, վեճը պետք է քննվի քրեական տիրույթում, քանի որ խոսքը մեծ չափի գումարի չարաշահման մասին է,  ինչը հաշվի չի առնվել ՀՀ դատական 3 ատյաններն անցնելիս՝ սկսած 2007 թվականից, և ինչի վրա ուշադրություն է հրավիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Կարդալ ավելին