Tag Archives | ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումներ

2013 թ. երրորդ եռամսյակային զեկույց

2013 թ. երրորդ եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ: Մասնավորապես` լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր արձանագրվեցին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի եւ Երեւանի «Փակ շուկան» «Երեւան սիթի» սուպերմարկետի վերածելու դեմ ուղղված քաղաքացիական շարժումների ընթացքում:
Սույն զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում 8-ով ավելացան լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը եւ այս տարվա ինն ամսվա կտրվածքով դրանց թիվը հասավ 20-ի։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 թ. առաջին եռամսյակային զեկույց

2013 թվականի առաջին եռամսյակը ներառում էր ՀՀ նախագահի ընտրությունները, ուստի քաղաքական գործոնների ազդեցության առումով` ուշադրության կենտրոնում էին լրատվամիջոցներին առնչվող թե´ նախընտրական եւ թե´ հենց ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները։
ԽԱՊԿ-ն բազմիցս արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում, երբ սրվում է ներքաղաքական իրավիճակը, ավելանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումները։ Այս օրինաչափությունը հաստատվեց նաեւ 2013 թվականի նախագահական ընտրություններին։ Հենց այդ օրը՝ փետրվարի 18-ին արձանագրվեց 5 միջադեպ, որոնցից 2-ը ֆիզիկական բռնություն էր լրագրողների նկատմամբ, իսկ 3-ը՝ ճնշում։ Եվս մեկ միջադեպ տեղի ունեցավ քարոզարշավի առաջին իսկ օրը, որը հաշվառել ենք որպես տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 թ. երրորդ եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄ-ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2012 թ. երրորդ եռամսյակը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ներառող շրջան էր, եւ ԶԼՄ-ների վրա քաղաքական գործոնների ազդեցության առումով` ուշադրության կենտրոնում էին ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ՝ հենց ընտրությունների օրերին (սեպտեմբերի 9-ին եւ 23-ին) տեղի ունեցող, լրատվամիջոցներին առնչվող իրադարձությունները, քանի որ ներքաղաքական լարված մթնոլորտում, սովորաբար, ուժեղանում են ճնշումները լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ։
Այս տարվա ՏԻՄ ընտրությունների առնչությամբ արձանագրվեց 5 միջադեպ, որոնցից 1-ը ֆիզիկական բռնություն էր, 4-ը` տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։ Թեեւ այս տարվա խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ (7 միջադեպ) ՝ իրավիճակը մեղմ էր, սակայն ՏԻՄ ընտրությունները ներառող շրջանում գրանցված տվյալների հաշվին նկատվեց լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումների ընդհանուր թվաքանակի աճ՝ 2011 թ. երրորդ եռամսյակի համեմատ։

Ուշադրության է արժանի այն փաստը, որ սույն զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում վիրավորանքի եւ զրպարտության՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով դատական հայցերը` լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ, նվազել են` 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Այս դրական միտումը նկատելի է 2012 թ. տարեսկզբից։

2012 թ. երրորդ եռամսյակում, ինչպես եւ՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում, արձանագրվել է 1 ֆիզիկական բռնության դեպք, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակը 3-ով նվազել է, իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներն աճել են 6-ով՝ անցյալ տարվա նույն եռամսյակի համեմատ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 թ. երկրորդ եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄ-ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետամուտ է հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեությանն առնչվող պայմաններին, իրադարձություններին ու խնդիրներին եւ հանրությանն է ներկայացնում եռամսյակային ու տարեկան զեկույցներ` Հայաստանում խոսքի ազատության վիճակի, ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Դրանցում ներառվում են ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, վերջիններիս առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ քաղաքական գործոնների եւ տնտեսական միջավայրի ազդեցությունները լրատվամիջոցների վրա:
2012 թ. երկրորդ եռամսյակում ԶԼՄ-ների գործունեության իրավական դաշտին վերաբերող գործընթացներում ուշագրավ է երկու զարգացում։
Ապրիլի 25-ին ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին ներկայացրեց իր եզրակացությունը` Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս» ՀԿ-ի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի պատրաստած` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակի մասին։ Ըստ այդմ` կշարունակվեն քննարկումները օրինագծի կատարելագործման ուղղությամբ։
Ապրիլի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում կայացրեց` կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթների կանոնակարգումներ (պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգի եւ պայմանների մասին)։ Սակայն այդ որոշման վերլուծական եզրակացություններում առկա է երկու մտահոգիչ հանգամանք` կապված «տեղեկատվության աղբյուր» հասկացության եւ տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները թերագնահատելու հետ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ