Tag Archives | Ընդդեմ լրագրողի

2013 թ. երրորդ եռամսյակային զեկույց

2013 թ. երրորդ եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ: Մասնավորապես` լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր արձանագրվեցին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի եւ Երեւանի «Փակ շուկան» «Երեւան սիթի» սուպերմարկետի վերածելու դեմ ուղղված քաղաքացիական շարժումների ընթացքում:
Սույն զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում 8-ով ավելացան լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը եւ այս տարվա ինն ամսվա կտրվածքով դրանց թիվը հասավ 20-ի։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 թ. առաջին եռամսյակային զեկույց

2013 թվականի առաջին եռամսյակը ներառում էր ՀՀ նախագահի ընտրությունները, ուստի քաղաքական գործոնների ազդեցության առումով` ուշադրության կենտրոնում էին լրատվամիջոցներին առնչվող թե´ նախընտրական եւ թե´ հենց ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները։
ԽԱՊԿ-ն բազմիցս արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում, երբ սրվում է ներքաղաքական իրավիճակը, ավելանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումները։ Այս օրինաչափությունը հաստատվեց նաեւ 2013 թվականի նախագահական ընտրություններին։ Հենց այդ օրը՝ փետրվարի 18-ին արձանագրվեց 5 միջադեպ, որոնցից 2-ը ֆիզիկական բռնություն էր լրագրողների նկատմամբ, իսկ 3-ը՝ ճնշում։ Եվս մեկ միջադեպ տեղի ունեցավ քարոզարշավի առաջին իսկ օրը, որը հաշվառել ենք որպես տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատական վճիռներ` քաղաքական ենթատեքստով

Ինչպես այս տարեսկիզբը նշանավորվեց հայտնի քաղաքական գործիչների կամ նրանց շրջապատի կողմից լրատվամիջոցների նկատմամբ ներկայացված դատական հայցերի աննախադեպ շքերթով, ճիշտ նույնկերպ հունիս ամիսն սկսվեց հանրության ուշադրության կենտրոնում հայտնված այդ գործերի դատական վճիռների հրապարակմամբ: Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին եւ 9-ին մեկը մյուսին հաջորդեցին «Ժամանակ» օրաթերթի եւ Բելլա ու Սեդրակ Քոչարյանների, «Հետք» օրաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանի եւ ԱԺ […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատական քննությունների փակ շրջապտույտ

Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորված համարելով` լրատվամիջոցի դեմ դատական հայցով, հերքումից բացի, նաեւ ֆինանսական պահանջ ներկայացնելու մարմաջը մեր իրականությունում նոր չէ: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն այդ խնդրին տարբեր առիթներով առնչվում է վաղուց: Այդպիսի վիճարկումներից մեկը եւ, թերեւս, ամենաձգձգվածը սկսվել է դեռեւս 2008 թվականից, երբ «Հետք» օրաթերթի մայիսի 5-ի համարում տպագրվեց Ոսկան Սարգսյանի «Ո՞ւմ գրպանն են […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռեկտորը հրաժարվեց ընդդեմ լրագրողի հայցից

Ընդամենը երկու դատական նիստ անհրաժեշտ եղավ, որպեսզի Երեւանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը գիտակցի ընդդեմ «Հետք» շաբաթաթերթի եւ նրա թղթակից Անի Հովհաննիսյանի իր նախաձեռնած դատական գործի անհեռանկարային լինելը: Նա հրաժարվեց մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցից: Իսկ հոկտեմբերի 14-ին հրապարակված դատական ակտով այս գործը կարճվեց: Հիշեցնենք, որ կողմերի միջեւ կոնֆլիկտն […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շամշյանի գործը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ քրեական գործ է հարուցված: Փետրվարի 24-ին ՀՀ դատախազության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոթղթակիցը նախ ճանաչվեց իբրեւ տուժող, ապա բավականին տարօրինակ կերպով վերածվեց մեղադրյալի: Երբ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական գործ հարուցեցին Շամշյանի դեմ, հազիվ թե լրագրողական հանրությունից որեւէ մեկը […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 թ. առաջին եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄ–ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույց (հունվար – մարտ, 2010 թ.) 2010 թվականից սկսած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տարեկանից զատ ներկայացնելու է Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ, ընդգրկելով ՝ 1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունն ու դրանում կատարվող փոփոխություներն ու […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ   Ընդդեմ խոսքի ազատության հարձակումների ակտիվությամբ եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակով 2009-ը կարելի է պայմանականորեն բաժանել երկու իրարից տարբեր ժամանակահատվածների. առաջին կիսամյակը բնութագրվեց այն նույն բացասական միտումներով, որոնք բնորոշ էին նախորդ՝ 2008 թվականին, երկրորդը՝ եղավ համեմատաբար հանգիստ: 2009-ի սկզբին ազդեցիկ միջազգային կազմակերպությունները հրապարակեցին 2008 թվականին աշխարհի […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ