Tag Archives | Ընտրական գործընթացների լուսաբանում

Ընտրական կրքերը, լրագրողներն ու մեկօրյա «լրագրողները»

Երեւանի ավագանու ընտրություններն անցան լրագրողների համար լարված մթնոլորտնում։ Եթե համեմատենք սրան նախորդած՝ 2012-2013 թթ. կայացած խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ նախագահական ընտրությունների հետ, թերեւս, կարող ենք նկատել, որ ի տարբերության դրանց՝ այս անգամ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր տեղի չունեցան։ Սակայն տարբեր լիազորություններով ընտրական գործընթացում ներգրավված կամ ընտրատեղամասերում հայտնված տարաբնույթ շահեր հետապնդող անձինք ստեղծեցին այնպիսի իրավիճակներ, որ մի կողմից հերթական անգամ ակնհայտ դարձավ լրագրողների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքը, մյուս կողմից էլ տարբեր քաղաքական ուժեր եւ որոշ դեպքերում հասարակական կազմակերպություններ, իրենց ենթակա ԶԼՄ-ների միջոցով, լրագրողի կարգավիճակը հարմարեցրին սեփական նպատակներին՝ իրենց ակտիվիստներին որպես «լրագրող» ներկայացնելով։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերանայվեց ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 15-ի նիստին փոփոխություն մտցրեց ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգում, որը հաստատվել էր 2012 թ. հունվարի 31-ի թիվ 18-Ն որոշմամբ: Մասնավորապես՝ անվավեր ճանաչվեցին այս փաստաթղթի 11-րդ կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերը, համաձայն որոնց՝ մերժվելու էին այն լրագրողների դիմումները, ովքեր դատապարտվել են դիտավորյալ հանցագործության համար, եւ նրանց դատվածությունը մարված կամ հանված չէ, եւ ովքեր […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ