Tag Archives | Թվային հեռարձակում

«Առավոտ». Աշոտ Մելիքյան. «Անալոգային հեռարձակման ժամկետի երկարացումը կերկարացնի նաեւ մարզային հեռուստատեսությունների կյանքը»

«Կառավարությունը մի օրինագիծ է պատրաստում, որը մոտակա ամիսների ընթացքում կներկայացնի խորհրդարանին, եւ որով անալոգայինը կգործի եւս կես տարի»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում թվայնացման գործընթացին, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թվային հեռարձակման ոդիսականը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խոսում է հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի մասին, հույս հայտնելով, որ թվայնացումը կխթանի մրցակցությունը հեռուստատեսության ոլորտում: http://civilnet.am/2015/03/31/interview-ashot-melikyan-digital-television/#.VR46afmUeSq

Կարդալ ավելին

Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը Հայաստանում

Սկսած 2010 թվականից, Խոսքի ազատության պաշտպանութան կոմիտեն դիտարկում է Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը: 2014թ. ապրիլից մինչեւ օգոստոս ԽԱՊԿ-ն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ անցկացրեց հերթական մոնիտորինգը այդ գործընթացի հետազոտման եւ գնահատման համար:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեռարձակման համար նախատեսված` ռադիոհաճախականությունների աուդիտը փուչ դուրս եկավ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարցման, ստացել է «Աերոսիսթեմս ինթերնեշնլ» կանադական ընկերության` Հայաստանում իրականացրած ռադիոհաճախականությունների աուդիտի արդյունքների մասին զեկույցը: 141 էջից բաղկացած փաստաթղթում հեռարձակման ոլորտին հատկացված է ընդամենը մեկուկես էջ, որտեղ չկան հանրությանը հետաքրքրող կարեւոր հարցերի պատասխանները: Դրանք են` Հայաստանում քանի՞ հաճախականություն է նախատեսված հեռարձակման համար, եւ դրանցից քանի՞սն […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական հեռուստաեթեր. ամբողջական առեւտրայնացում

Հավանաբար, մոտ ժամանակներս հեռուստադիտողին ավելի նկատելի կլինի գովազդի գերառատությունը հայկական հեռուստաալիքների եթերում: Մայիսի 26-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին ու «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը, ինչի արդյունքում վերացվեց, այսպես կոչված, «հովանոցային» (թաքնված) գովազդի արգելքը, ինչպես նաեւ՝ ավելացվեց եթերային ժամանակի 1 ժամվա ընթացքում թույլատրելի գովազդի ծավալը՝ 10-ից դարձնելով 14 րոպե: […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առճակատում՝ առանց զիջումների

Հայաստանյան հեռարձակման ոլորտում, կարծես ոչ պատահականորեն, զուգադիպում են երկու՝ «Ա1+» եւ Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների ճակատագրերը: Առաջինը տարիներ շարունակ՝ 2002 թվականից ի վեր, եթերազրկված մնալու, երկրորդը՝ կրկին տեւական ժամանակ՝ 2007 թվականից սկսած, եթերազրկվելուն դիմակայելու առումով: Այն պնդումները, որ այս երկու հեռուստաընկերությունների դեմ իրականացվող տարաբնույթ տնտեսական, իրավական ճնշումներն, ըստ էության, քաղաքական դրդապատճառներ ունեն, արդեն ապացուցման կարիք չեն […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն (27. 06. 2011)

2011 թվականի հունիսի 10-ին հրապարակվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով 2008 թվականի հունիսի 17-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման մասին CM/ResDH(2011)39 բանաձեւը։ Սույն որոշումն ընդունվել է 2011 թվականի հունիսի 8-ին, ԵԽ Նախարարների մշտական հանձնաժողովի հանդիպման ժամանակ: Իր որոշման մեջ ԵԽ Նախարարների կոմիտեն հայտարարեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործով […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առեւտրային գաղտնի՞ք, թե՞ արհեստածին գաղտնիություն

Առեւտրային գաղտնի՞ք, թե՞ արհեստածին գաղտնիություն

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատելաոճն առնվազն տարակուսանք է հարուցում ոչ միայն հեռուստաընկերությունների արտոնագրման մրցույթների անցկացման թեժ շրջանում, այլեւ առօրյա աշխատանքային գրագրության պարագայում: Փետրվարի 21-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տեղեկություն ստանալու նպատակով, պատվիրված նամակով հարցում ուղարկեց ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին՝ խնդրելով տրամադրել ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու արտոնագրման մրցույթներին ներկայացված մի […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգին անցնելու գործընթացը

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աշխատանքային խումբը 2010 թվականի օգոստոս-դեկտեմբերին իրականացրել է Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացի ուսումնասիրություն, որի ընթացքում փորձագետները հետազոտել են դրան առնչվող օրենսդրական եւ այլ նորմատիվ փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ հետեւել են դրանց կիրառմանն ու գործընթացի շրջանակներում իրականացվող քայլերին, ուսումնասիրել ինչպես համակարգի ներդրման, այնպես էլ բնակչությանը դրան նախապատրաստելու, այսինքն՝ հանրային իրազեկման միջազգային փորձը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռադիոհաճախականությունների աուդիտ. գաղտնիք՝ յոթ փականքի տա՞կ

Ռադիոհաճախականությունների աուդիտ. գաղտնիք՝ յոթ փականքի տա՞կ

Ինչպես երեւում է, տեսանելի ապագայում երկրի հասարակությունն այդպես էլ չի իմանա, թե Հայաստանում որ ռադիոհաճախականություններն են զբաղված եւ որոնք՝ ազատ, դրանցից որոնք կարելի է օգտագործել հեռուստահեռարձակման համար, իսկ որոնք՝ ոչ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համապատասխան հարցմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են, որ «Աերոսիստեմս ինտերնեյշնլ» կանադական ընկերության իրականացրած աուդիտի վերջնական հաշվետվությունը չի ընդունվել եւ ուղարկվել է […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ