Tag Archives | լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում

Հայտարարություն

Ապրիլի 22-ին, ժամը 14։00-ի սահմաններում Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները բռնություն են կիրառել եւ խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողներ Սիսակ Գաբրիելյանի եւ Ռոբերտ Անանյանի աշխատանքը։ Վերջիններս այստեղ էին եկել՝ «System of a Down» ռոք խմբի անդամներին նկարելու։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 թ. երրորդ եռամսյակային զեկույց

2013 թ. երրորդ եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ: Մասնավորապես` լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր արձանագրվեցին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի եւ Երեւանի «Փակ շուկան» «Երեւան սիթի» սուպերմարկետի վերածելու դեմ ուղղված քաղաքացիական շարժումների ընթացքում:
Սույն զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում 8-ով ավելացան լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը եւ այս տարվա ինն ամսվա կտրվածքով դրանց թիվը հասավ 20-ի։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 թ. առաջին եռամսյակային զեկույց

2013 թվականի առաջին եռամսյակը ներառում էր ՀՀ նախագահի ընտրությունները, ուստի քաղաքական գործոնների ազդեցության առումով` ուշադրության կենտրոնում էին լրատվամիջոցներին առնչվող թե´ նախընտրական եւ թե´ հենց ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները։
ԽԱՊԿ-ն բազմիցս արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում, երբ սրվում է ներքաղաքական իրավիճակը, ավելանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումները։ Այս օրինաչափությունը հաստատվեց նաեւ 2013 թվականի նախագահական ընտրություններին։ Հենց այդ օրը՝ փետրվարի 18-ին արձանագրվեց 5 միջադեպ, որոնցից 2-ը ֆիզիկական բռնություն էր լրագրողների նկատմամբ, իսկ 3-ը՝ ճնշում։ Եվս մեկ միջադեպ տեղի ունեցավ քարոզարշավի առաջին իսկ օրը, որը հաշվառել ենք որպես տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն (06.09.2012)

Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի` Գյումրի կատարած այցի ժամանակ երկրի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները տեղական ԶԼՄ-ների լրագրողներին հնարավորություն չտվեցին մասնակցելու Գյումրու Մոր եւ մանկան հիվանդանոցի շենքում կազմակերպված ճեպազրույցին։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լրագրողի աշխատանքին խոչընդոտելն օրինաչա՞փ է

Լրագրողի աշխատանքին խոչընդոտելն օրինաչա՞փ է

Անցած շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ կարճվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ