Tag Archives | խոսքի ազատության սահմանափակում

2015 թվականի առաջին կիսամյակի զեկույց

2015 թվականի առաջին կիսամյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար չափազանց բարդ եւ լարված ժամանակաշրջան էր։ Նրանք ստիպված են եղել աշխատել խիստ անբարենպաստ պայմաններում, բախվելով իրենց նկատմամբ կիրառված բազմաթիվ ֆիզիկական բռնությունների, օրինական մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ սահմանափակումների։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

2014 թվականը ԶԼՄ-ների գործունեության համար բարդ ժամանակահատված էր։ Այն աչքի ընկավ իշխանության տարբեր կառույցների եւ դրանց ներկայացուցիչների կողմից իրականացված խոսքի ազատության սահմանափակման փորձերով, լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ կիրառված ճնշումներով ու խոչընդոտումներով:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. երրորդ եռամսյակի զեկույց

2014թ. երրորդ եռամսյակում, ինչպես եւ առաջին կիսամյակի ընթացքում, ԽԱՊԿ-ն արձանագրել է իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձեր, ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ: Լրագրողական միջավայրում մտահոգության գլխավոր առարկա դարձավ դատական ատյանների հետեւողականությունը՝ պարտավորեցնել ԶԼՄ-ներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Այս տարվա երրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 7 փաստ, տեղեկատվության ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 1 դեպք:
2014թ. երրորդ եռամսյակում 5-ով ավելացան լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. առաջին կիսամյակի զեկույց

2014թ. առաջին կիսամյակը իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատության սահմանափակման փորձերի եւ ԶԼՄ-ների վրա կոշտ ճնշումների ժամանակաշրջան էր:
Հետեւելով խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին եւ ուսումնասիրելով ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության պայմանները, ԽԱՊԿ-ն շարունակում է արձանագրել նրանց իրավունքների խախտումների դեպքերը: Այդպիսի փաստերի ընդհանուր թիվը, 2013թ. առաջին կիսամյակի համեմատ, 2014-ին նվազել է՝ 46 եւ 44:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյա եւ տարեկան պարբերականությամբ հանրությանն է ներկայացնում հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեության միջավայրն ու խնդիրները, խոսքի ազատության վիճակը, ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումները ներառող զեկույցներ։

2013 թ. հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր ներքաղաքական եւ հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ կարեւոր իրադարձությունների համապատկերում ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների համար առաջացած անբարենպաստ պայմանների հետ: Մասնավորապես` այս տարին ներառում էր նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, ինչպես նաեւ տեղի ունեցան մի շարք քաղաքացիական շարժումներ (քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի, Երեւանի «Փակ շուկան» «Երեւան սիթի» սուպերմարկետի վերածելու, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ ուղղված): Իսկ նման իրադարձությունները, որպես կանոն, ուղեկցվում են հասարակական-քաղաքական հարաբերությունների լարվածությամբ եւ խոսքի ազատությանը սպառնացող սահմանափակումներով, ինչի հետեւանքով ավելանում են լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության տարաբնույթ դեպքերը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 թ. առաջին եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄ–ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եռամսյակային զեկույց (հունվար – մարտ, 2010 թ.) 2010 թվականից սկսած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տարեկանից զատ ներկայացնելու է Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ, ընդգրկելով ՝ 1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունն ու դրանում կատարվող փոփոխություներն ու […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԼՄ–ՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2008 թվականը ծանր փորձությունների ժամանակաշրջան էր Հայաստանի ԶԼՄ-ների համար։ Տեղեկատվական ոլորտում վերջին վեց տարիներին նկատված հետընթացի միտումները հատկապես ուժեղացան նախագահական ընտրությունների ժամանակ` իշխանության եւ ընդդիմության միջեւ դիմակայության պայմաններում։ Հետխորհրդային Հայաստանում բազմիցս է այսպես եղել (եւ դա հաստատվում է նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետազոտություններով). երբ ներքաղաքական իրավիճակը սրվում […]

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ