Tag Archives | Խոսքի ազատության վիճակ

2015 թվականի առաջին կիսամյակի զեկույց

2015 թվականի առաջին կիսամյակը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար չափազանց բարդ եւ լարված ժամանակաշրջան էր։ Նրանք ստիպված են եղել աշխատել խիստ անբարենպաստ պայմաններում, բախվելով իրենց նկատմամբ կիրառված բազմաթիվ ֆիզիկական բռնությունների, օրինական մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ սահմանափակումների։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

2014 թվականը ԶԼՄ-ների գործունեության համար բարդ ժամանակահատված էր։ Այն աչքի ընկավ իշխանության տարբեր կառույցների եւ դրանց ներկայացուցիչների կողմից իրականացված խոսքի ազատության սահմանափակման փորձերով, լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ կիրառված ճնշումներով ու խոչընդոտումներով:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. երրորդ եռամսյակի զեկույց

2014թ. երրորդ եռամսյակում, ինչպես եւ առաջին կիսամյակի ընթացքում, ԽԱՊԿ-ն արձանագրել է իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձեր, ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ: Լրագրողական միջավայրում մտահոգության գլխավոր առարկա դարձավ դատական ատյանների հետեւողականությունը՝ պարտավորեցնել ԶԼՄ-ներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Այս տարվա երրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 7 փաստ, տեղեկատվության ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 1 դեպք:
2014թ. երրորդ եռամսյակում 5-ով ավելացան լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական հայցերը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 թ. առաջին կիսամյակի զեկույց

2014թ. առաջին կիսամյակը իշխանության տարբեր կառույցների կողմից խոսքի ազատության սահմանափակման փորձերի եւ ԶԼՄ-ների վրա կոշտ ճնշումների ժամանակաշրջան էր:
Հետեւելով խոսքի ազատության ասպարեզում տիրող իրավիճակին եւ ուսումնասիրելով ԶԼՄ-ների եւ լրագրողների գործունեության պայմանները, ԽԱՊԿ-ն շարունակում է արձանագրել նրանց իրավունքների խախտումների դեպքերը: Այդպիսի փաստերի ընդհանուր թիվը, 2013թ. առաջին կիսամյակի համեմատ, 2014-ին նվազել է՝ 46 եւ 44:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյա եւ տարեկան պարբերականությամբ հանրությանն է ներկայացնում հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեության միջավայրն ու խնդիրները, խոսքի ազատության վիճակը, ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումները ներառող զեկույցներ։

2013 թ. հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար նկատելիորեն լարված ժամանակշրջան էր։ Դա կապված էր ներքաղաքական եւ հասարակական կյանքում տեղի ունեցած որոշ կարեւոր իրադարձությունների համապատկերում ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների համար առաջացած անբարենպաստ պայմանների հետ: Մասնավորապես` այս տարին ներառում էր նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, ինչպես նաեւ տեղի ունեցան մի շարք քաղաքացիական շարժումներ (քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի, Երեւանի «Փակ շուկան» «Երեւան սիթի» սուպերմարկետի վերածելու, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ ուղղված): Իսկ նման իրադարձությունները, որպես կանոն, ուղեկցվում են հասարակական-քաղաքական հարաբերությունների լարվածությամբ եւ խոսքի ազատությանը սպառնացող սահմանափակումներով, ինչի հետեւանքով ավելանում են լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության տարաբնույթ դեպքերը:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 թ. երկրորդ եռամսյակային զեկույց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄ-ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետամուտ է հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեությանն առնչվող պայմաններին, իրադարձություններին ու խնդիրներին եւ հանրությանն է ներկայացնում եռամսյակային ու տարեկան զեկույցներ` Հայաստանում խոսքի ազատության վիճակի, ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Դրանցում ներառվում են ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, վերջիններիս առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ քաղաքական գործոնների եւ տնտեսական միջավայրի ազդեցությունները լրատվամիջոցների վրա:
2012 թ. երկրորդ եռամսյակում ԶԼՄ-ների գործունեության իրավական դաշտին վերաբերող գործընթացներում ուշագրավ է երկու զարգացում։
Ապրիլի 25-ին ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին ներկայացրեց իր եզրակացությունը` Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս» ՀԿ-ի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի պատրաստած` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակի մասին։ Ըստ այդմ` կշարունակվեն քննարկումները օրինագծի կատարելագործման ուղղությամբ։
Ապրիլի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում կայացրեց` կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթների կանոնակարգումներ (պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգի եւ պայմանների մասին)։ Սակայն այդ որոշման վերլուծական եզրակացություններում առկա է երկու մտահոգիչ հանգամանք` կապված «տեղեկատվության աղբյուր» հասկացության եւ տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները թերագնահատելու հետ։

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ