Tag Archives | հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետ ընտրվելու և պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հույս ենք հայտնում, որ նոր կառավարությունը արմատական բարեփոխումներ կիրականացնի Հայաստանում։

Համոզված ենք, որ այդպիսի բարեփոխումների կարիքն առկա է նաև ԶԼՄ-ների և տեղեկատվության ազատության ոլորտներում։ Վերջերս ընդունված մի շարք օրենսդրական փոփոխություններ անհիմն սահմանափակում են կառավարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խախտում տեղեկություններ ստանալու և տարածելու հիմնարար իրավունքը։

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերահաստատելով ապրիլի 19-ի մեր հայտարարության գնահատականները եւ պահանջները` ներկայացնում ենք ապրիլի 20-ին, 21-ին և 22- ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը:

Ապրիլի 22-ի գիշերը Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։ Ռադիոկայանի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատանքից տուն վերադարձող Եղիազարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում ուժ գործադրելով ցրել խաղաղ ցուցարարներին։ Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են՝ 6-7 ոստիկան հարձակվել է Եղիազարյանի վրա՝ չնայած նա ներկայացրել է լրագրողի  վկայականը և մի քանի անգամ զգուշացրել, որ «Ազատություն» ռադիոկայանից է։

«Ռադիոլուրի» թղթակից Լիանա Եղիազարյանը Արցախ-Էրեբունի փողոցների խաչմերուկում ցուցարարների դեմ գործողությունների ընթացքում հատուկ միջոցների կիրառումից վնասվածք է ստացել։ Ըստ «Armradio.am» կայքի տեղեկության՝ նա կարողացել է հասնել Հանրային ռադիոյի շենք, որտեղ և շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։

Կարդալ ավելին