Tag Archives | հայցի ապահովման միջոց

ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

2013 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Քաունթերփարթ ինթերնեշնլի աջակցությամբ, իրականացրեց ԶԼՄ-ների ներգրավվածությամբ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական գործերի մոնիտորինգ: Նմանատիպ հետազոտություն իրականացվել էր նաև 2012 թվականին։ Մշտադիտարկումների նպատակն է պարզել, թե ինչպես է զարգանում դատական պրակտիկան` 2010 թ. մայիսի 18-ից ի վեր, երբ օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված` ՀՕ-97-Ն ՀՀ օրենքով փոփոխություններ կատարվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ («Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը») հոդվածում եւ այդ օրենսգիրքը լրացվեց 1087.1 հոդվածով, որով սահմանվեցին պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները:

Կարդալ ավելին { 0 } ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ